
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության է արժանացրել Ռուսաստանի էներգետիկ ընկերությունների գործունեությունը` նշելով, որ պետական բյուջեից հատկացված շուրջ 66 մլրդ ռուբլի ֆինանսական միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային ուղղություներով:
Հրավիրված խորհրդաժողովի շրջանակներում ՌԴ վարչապետը նշել է, որ պետական միջոցներն ուղղվել են սպեկուլյատիվ նպատակներով, իսկ մի շարք ընկերություններ, ինչպիսիք են ОГК-3, ТГК-2 և ТГК-4 ընկերությունները, չեն իրականացրել իրենց ներդրումային պարտավորությունները:
ՌԴ վարչապետի խոսքերով` ճգնաժամ արդեն մոտենում իր իր ավարտին, և ընկերությունները չպետք է պահանջեն ներդրումային ժամկետների հետաձգում:
Նշենք, որ ՌԴ վարչապետը խոստացել է տուգանքներ կիրառել բոլոր այն էներգետիկ ընկերությունների նկատմամբ, որոնք պետական միջոցներն օգտագործել են ոչ նպատակային ուղղություններով: