
ՊՈՒՏԻՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՓԱԿԵԼ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԿԱՊԻՏԱԼԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի կառավարությունը քննարկում է երկիր սպեկուլյատիվ կապիտալի ներհոսքը սահմանափակելու անհրաժեշտության հարցը: Ինչպես նշել է Ռուսաստանի վարչապետ Վադիմիր Պուտինը` օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո կառավարությունը միջոցառումներ կմշակի` երկարաժամկետ ռազմավարական ներդրումները խթանելու ուղղությամբ:
ՌԴ վարչապետի խոսքերով` ներկայումս Ռուսաստանում ձևավորվել են բարենպաստ պայմաններ սպեկուլյատիվ կապիտալի ներհոսքի համար, և անհրաժեշտ է մշակել կանոններ` այն սահմանափակելու ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը ներդրումների գրավման նպատակով ներկայումս Ռուսաստանում գործող համակարգն անվանել է «շատ լիբերալ», ինչով պայմանավորված ստեղծվում է իրավիճակ, երբ միջավայրի չնչին փոփոխության պայմաններում տեղի է ունենում կարճաժամկետ ներդրումների արտահոսք: Այս գործընթացը կանխելու նպատակով ՌԴ կառավարության մշակած քայլերից մեկը կլինի անցումը ռուբլու լողացող փոխանակային կուրսին: