
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ «ՑՈՐԵՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստորագել է «Ցորենի միավորված ընկերություն» ԲԲԸ-ի ստեղծման համաձայնագիր, որը նախատեսում է 100% դաշնային սեփականություն հանդիսացող «Մշակաբույսերի շուկայի կարգավորման գործակալություն» ԲԲԸ-ն վերանվանել «Ցորենի միավորված ընկերություն» ԲԲԸ-ի: Կառավարությունը նախատեսում է նաև նոր ստեղծվող ընկերություն կանոնադրական կապիտալի համալրում: Նշենք նաև, որ Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարություններին հանձնարարվել է համատեղ մշակել «Ցորենի միավորված ընկերություն» ԲԲԸ-ի 2009-2012թթ. զարգացման ռազմավարություն: