
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԹՎԻ ԿՐՃԱՏՈՒՄ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկա պայմաններում կառավարության գլխավոր խնդիրն արդյունավետ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճի ապահովում է, գնաճի կանխումը, ինչպես նաև ազգային արժույթի հետագա ամրապնդման սահմանափակումը:
ՌԴ վարչապետի կանխատեսմամբ մոտ ապագայում բանկերի թիվը Ռուսաստանում կարող է զգալիորեն կրճատվել, ինչը, նրա կարծիքով, կնպաստի ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը և վարկային միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Նշենք, որ ֆինանսական համակարգի կայունացման նպատակով Ռուսաստանի կառավարությունն արդեն ընդունել է որոշում, որը նախատեսում է ազգային բանկերի կանոնադրական կապիտալի համալրում: