![ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ](https://b24.am/pub/uploads/2010/08/putin23_601034441_137675611.jpg)
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ
Ռուսաստանը դեռևս չի հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և կառավարությունը կշարունակի իրականացնել հակաճգնաժամային ծրագրեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ որպես հակաճգնաժամային փաթեթի մի մաս կշարունակվեն ազգային ավտոարտադրությունը խթանելու միջոցառումները: Ռուսաստանի վարչապետի խոսքերով` ճգնաժամի հաղթահարման գործընթացը կընթանա դանդաղ տեմպերով, սակայն վերականգնման միտումներն արդեն զգալի են:
Նշենք, որ ճգնաժամից դուրս գալու միտումների մասին Ռուսաստանի կառավարությունը հայտարարել էր դեռևս այս տարվա հունիսին: 2010 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով այս երկրում ճգնաժամից հետո առաջին անգամ գրանցվել էր գործազրկության մակարդակի անկում: