04/03/2011 14:43
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԸՆԴԼԱՅՆԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ` ԼԻԲԻԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսաստանը չի ընդլայնի նավթի արդյունահանման ծավալները` Լիբիայում տիրող անկայուն իրավիճակով պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացման ներկայիս պայմաններում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
“Համաշխարհային շուկայում նավթի գների աճը պայմանավորված է հնարավոր պակասուրդի վախով, ինչը, սակայն, միայն կարճաժամկետ տպավորություն է»,- նշել է նախարարը` հավելելով. «Այս պահին բոլորը պետք է հանգստություն պահպանեն»: Այսպիսով, ՌԴ էներգետիկայի նախարարը մտահոգված չէ Լիբիայից նավթի մատակարարման հետ կապված հավանական խնդիրներով: Նրա խոսքերով` Ռուսաստանը կարող է երկարաժամկետ պայմանագրեր առաջարկել` կարճաժամկետ օգնության փոխարեն: «Իմ խորհուրդն է եվրոպական գնորդներին` երկարաժամկետ պայմանագրեր ստորագրեք և ապահովագրեք ձեզ գնային տատանումներից», – պարզաբանել է Շմատկոն:
Հունվար-փետրվար ամիսներում Ռուսաստանում նավթի արդյունաբերության ծավալներն աճել են 1.5%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից նավթի արտահանումը հեռավոր արտասահման նույն ամսիների կտրվածքով կրճատվել է 1.8%-ով և կազմել 34.33 մլն տոննա (4.265 բարրել/օր):
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
