Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. II եռամսյակ
22/10/2015 01:33
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2015թ. II եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի II եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատար է մնում Beeline-ը: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 148 080, ինչը 2015թ առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 4 420-ով, իսկ 2014թ. երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 7 775: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 41 302, ինչը այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 2 343-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի կրճատումը կազմել է 812: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 313 645: Այս ցուցանիշը 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1 918-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 11 924 բաժանորդ:

2015թ.-ի երկրորդ եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 129 593: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշն աճել է 1 044-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գրանցված աճը կազմել է 20 248: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 269 103: Այս ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակի համանման ցուցանիշից ավել է 8 199-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 14 784:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 73 515: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2 200-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 11 509 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 32 800-ով և կազմել 1 018 451, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գրանցված անկումը կազմել է 12 947:

Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 69 065: 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 1 584-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8 216:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 29 071: Սույն ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 1 517-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 11 656-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 4 749, ինչը 2015թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 149-ով, իսկ 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 447-ով:

Թարմ տվյալների բացակայության պատճառով այսուհետ չենք ներկայացնի ADC-ի և Arminco-ի ցուցանիշները: Դրանք կհաշվարկվեն այլ պրովայդերների հետ միասին: Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 125:

Այսպիսով, 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 505 500, ինչը  մոտ 6.5 հազարով պակաս է քան այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը և մոտ 20.5 հազարով ավելի, քան 2014թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 37.46% (-0.85 տոկ. կետ 2015թ. I եռ. նկատմամբ), 2. Orange – 25.64% (+0.53), 3. Vivacell-MTS – 14.54% (-0.26), 4. Ucom – 13.66% (+0.48), 5. Rostelecom – 5.75% (+0.37), 6. Interactive – 0.94% (+0.04), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Orange – 129 593 (+1 044, 2015թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 73 515 (-2 200), 3. Beeline – 41 302 (- 2 343): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 53.02% (+1.17 տոկ. կետ,  2015թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 30.08% (-0.46), 3. Beeline – 16.90% (-0.71):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 244 410 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն նվազել է 3 499-ով, իսկ 2014թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 7 927 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 018 451 (-32 800, 2015թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 313 645 (+1 918) , 3. Orange – 269 103 (+8 199): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 63.60% (-1.13, 2015թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 19.59% (+0.39), 3. Orange – 16.81% (+0.74):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 601 199 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 22 683-ով, իսկ 2014թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 39 655 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 41.75% (+0.38 տոկ. կետ, 2015թ. I եռ. համեմատ), 2. Ucom – 26.18% (+0.54), 3. Orange – 11.81% (-1.16), 4. Rostelecom – 12.72% (+0.86), 5. Vivacell-MTS – 4.78% (-0.24), 6. Interactive – 0.76 (+0.12), 7. Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 29.94% (-1.59 տոկ. կետ, 2015թ. I եռ. համեմատ), 2. Ucom – 25.12% (+0.26), 3. Orange – 18.69% (-1.10), 4. Vivacell-MTS – 13.47% (+4.01), 5. Rostelecom – 9.28% (+0.67), 6. Interactive – 1.5% (+0.67), 7. Այլ – 2%:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84