Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 378.00+0.50 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 447.00+0.00 EUR SELL - 453.00-0.50
OIL:  BRENT - 69.83+0.19 WTI - 65.74+2.24
COMEX:  GOLD - 4879.60-5.96 SILVER - 84.77-22.63
COMEX:  PLATINUM - 2178.20-11.99
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 154.75+0.53 EUR/GBP - 1.1845-0.57
FOREX:  EUR/USD - 1.1845-0.57 GBP/USD - 1.3688-0.48
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. II եռամսյակ
04/11/2016 13:04
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2016թ. II եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի II եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 79,853, ինչը 2016թ առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 1,899-ով, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 10,788 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 120,823, ինչը 2016թ․առաջին եռամսյակի ցուցանիշից պակաս է 4,744-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի կրճատումը կազմել է 8,770 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 264,973: Այս ցուցանիշը 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 13,033-ով, իսկ 2015թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 4,130 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 142,607, ինչը 2016թ առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 770-ով, իսկ 2015թ.երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 5,473-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 42,644, ինչը 2016թ․առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 1,027-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 1,342 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 337,895: Այս ցուցանիշը 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 8,448-ով, իսկ 2015թ․երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 24,250 բաժանորդ:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 67,605: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 626-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 5,910 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 131,923-ով և կազմել 1,191,001, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 172,550 բաժանորդով:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 35,819: Սույն ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 675-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6,748-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 5,212, ինչը 2016թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 86-ով, իսկ 2015թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 463-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,100:

Այսպիսով, 2016թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 504,660, ինչը  մոտ 940 բաժանորդով պակաս է քան այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը և մոտ 840-ով պակաս, քան 2015թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom – 39.76% (-0.49 տոկ. կետ 2016թ. I եռ. նկատմամբ), 2. Beeline – 36.71% (+0.42), 3. Vivacell-MTS – 13.40% (-0.10), 4. Rostelecom – 7.10% (+0.15), 5. Interactive – 1.03% (+0.02), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom – 120,823 (-4,744, 2016թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 67,605 (-626), 3. Beeline – 42,644 (-1,027): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom – 52.29% (-1.05 տոկ. կետ,  2016թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 29.26% (+0.27), 3. Beeline – 18.45% (+0.78):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 231,072 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 4,343-ով, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 13,338 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1,191,001 (+131,923, 2016թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 337,895 (+8,448) , 3. Ucom – 264,973 (-13,033): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 66.39% (+2.84, 2016թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 18.84% (-0.93), 3. Ucom – 14.77% (-1.91):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,793,869 է: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 127,338-ով, իսկ 2015թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 192,670 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline – 40.17% (+1.02 տոկ. կետ, 2016թ. I եռ. համեմատ), 2. Ucom – 36.98% (-0.86), 3. Rostelecom – 14.49% (+0.34), 4. Vivacell-MTS – 5.53% (-0.56), 5. Interactive – 0.83 (+0.06), Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom – 44.84% (-0.91 տոկ. կետ, 2016թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 30.30% (+0.26), 3. Rostelecom – 12.01% (+0.53), 4. Vivacell-MTS – 8.24% (+0.05), 5. Interactive – 2.61% (+0.07), Այլ – 2%:

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2