
Պետությունը կօգնի աշխատանք գտնել Վրաստանի 50 հազար սոցիալապես անապահով քաղաքացիների
Սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու բարեփոխման շրջանակներում կառավարությունը կօգնի 2022 թվականին աշխատանք գտնել երկրի առնվազն 50 հազար մարդու: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, երկրի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին՝ հանդես գալով Rustavi 2 հեռուստաալիքի եթերում:
Սոցիալապես անապահով քաղաքացիների մասնագիտական նախապատրաստման եւ աշխատանքի տեղավորման վերաբերյալ բարեփոխման մասին ազդարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում ավելի քան 600 հազար քաղաքացի սոցիալապես անապահով է եւ նրանցից շուրջ 200 հազարը՝ աշխատունակ, բայց չեն աշխատում՝ վախենալով կորցնել պետական նպաստը:
«2022 թվականին մենք աշխատանքի կտեղավորենք առնվազն 50 հազար մարդու: Թեեւ հավակնոտ պլանն ավելի շատ է նախատեսում: Հուսով եմ, որ մենք կկարողանանք գործընթացին միացնել սոցիալապես անապահով աշխատունակ ողջ բնակչությանը: Նրանց կարող է վարձել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորը»,-հայտարարել է Դավիթաշվիլին:
Փոխվարչապետի խոսքով՝ մասնավոր սեկտորում աշխատուժի պահանջարկը բավականին բարձր է, թեկուզ նույն այդ գյուղատնտեսության բնագավառում: Հայցորդները շատ դեպքերում հրաժարվում են աշխատել՝ վախենալով կորցնել սոցիալապես անապահովի կարգավիճակը եւ պետական նպաստը: Իսկ նոր ծրագիրը նրանց ապահովագրում է դրանից, նշել է Դավիթաշվիլին:
Օրինակ, այն քաղաքացիներին, որոնց վարձել են սեզոնային աշխատանքի համար, սեզոնի ավարտից հետո պետությունը շարունակում է սոցօգնություն վճարել: Նախաձեռնությունը օրենսդրական մակարդակով կձեւակերպվի հաջորդ տարվա սկզբին: Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրի էությունը ոչ թե բյուջետային ծախսերի խնայողությունն է, որոնք ծախվում են սոցիալական օգնության վրա, այլ դրանց ավելի ճիշտ օգտագործումը:
10:30 06/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 405.00 | 409.00 |
AMD / EUR | 415.00 | 420.00 |
AMD / RUR | 6.76 | 6.82 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով