Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Նիկա» բարեգործական հիմնադրամ. Սպասեք բժշկին
11/10/2022 11:13
Կիսվել

«Նիկա» բարեգործական հիմնադրամ. Սպասեք բժշկին

«Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամը և «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մեկնարկեցին Առաջին նախաբժշկական օգնության անվճար դասընթացներ

2022թ․ հոկտեմբերի 3-ից «Նիկա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության ներքո «Սլավմեդ» բժշկական կենտրոնում լայն հանրության համար իրականացվում են Առաջին նախաբժշկական օգնության դասընթացներ։ Մանակիցները չունեն բժշկական կրթություն և համապատասխան փորձ։ 

Մեր առօրյան օրեցօր դառնում է բարդ և դժվար կառավարելի։ Տեխնոգեն զարգացումը մարդկությանը ապահովում է ոչ միայն բարիք, այլ նաև բազմաթիվ մարահրավերներ՝ աղետներ, մեծ վթարներ, պատերազմներ։ Յուրքանչյուր մարդ կարող է ցանկացած պահին հայտնվել վտանգավոր իրավիճակում, երբ առկա է անհրաժեշտություն օգնել դիմացինին և ինքդ քեզ։ Մեր փորձոռու բժիշկները սովորեցնում են, թե ինչպես չվնասել ու ճիշտ աջակցել վնասվածքներով մարդուն մինչ մասնագետների գալը։

Վիկտորիա Ագադջանովա, «Նիկա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր

«Մենք նախատեսում էինք իրականացնել նման դասընթացներ։ Սուրմալու տարածքի աղետը ու սեպտեմբերի 13-ից մեր երկրի անվտանգության պայմանները ցույց տվեցին, որ հետաձգել արդեն անհնար է։ Մեզ անհրաժեշտ են այս գիտելիքները, որ դառնանք ավելի ուժեղ, ճկուն և պատրաստ ցանակացած իրավիճակներին։ Եթե մարդը հայտնվել է կամ մասնակից է որևէ վտանգավոր իրավիճակի (հրդեհ, ջրհեղեղ, պայթյուն), նա պետք է կարողանա այն ամենը, ինչ հնարավորինս կնվազեցնի տուժվածների և զոհվածների քանակը։ Առաջին նախաբժշկական օգնության գիտելիքների պարագայում հնարավոր է ապահովել լավ արդյունք։

Մեր դասընթացներին ընդգրկել ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գործող մասնագետներին։ «Սլավմեդ»-ը դարձավ այս ծրագրի ոչ ֆինանսական գործընկերը՝ ապահովելով անհրաժեշտ մասնագետների ներգրավվումը ու հարմարավետ տարածքի տրամմադրումը։ Առաջին խմբի 15 մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ այրվածքների, կոտրվածքների, արյունահոսությոնների և այլ վնասվածքների մոասին, որոնք վտանգում են մարդու կյանքին։ Մասնակիցները դասընթացից հետո հստակ կպատկերացնեն, թե ինչ է անհրաժեշտ նախաձեռնել և ինչ գործողություններ կատեգորիկ արգելված է կատարել մինչև բժշկի գալը։

Մարիա Բադյուլ, բժշկական գծով դասընթացի ղեկավար, ճառագայթային դիագնոստիկայի բաժնի պետի տեղակալ, «Սլավմեդ»

«Մեր իրականությունը ենթադրում է, որ ցանկացած մարդ կարող է հայտնվել ճգնաժամային իրավիճակում։ Ես որպես բժիշկ գիտեմ շատ մեթոդներ, որոնք ինչպես կարող են օգնել տուժվածին, այնպես էլ լուրջ վնաս հասցնել։ Այս դասընթացի հիմնական նպատակն է տալ այնպիսի ճանապարհային քարտեզ օգնողին, որ առանց հավելյալ բարդույթների տուժվածին փոխանցի ժամանած բժիշկներին։ Անգրագետ գործողությունները պետք է բացառել մինչեւ մասնագետի միջամտության պահը։»

Զառա Պարունակյան, դասընթացի մասնակից

«Առաջին դասընթացը իրականացվում է ռուսերեն լեզվով։ Հետագայում լինելու են նաև հայալեզու խմբեր։ Այս դասընթացը անվճար է և կտևի 5 օր, իսկ ավարտին մենք կստանանք ավարտական սերտիֆիկատներ։ Կազմակերպվելու են նաև նման դասընթացներ տարբեր կազմակերպությունների ու թիմերի համար։

«Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամ՝ ստեղծվել է ՀՀ-ում 2022 թ․ հունիսին։ Հիմնադրամը իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ-ում կրթական, բժշկական և ոչ առևտրային ենթակառուցվածքերի զարգացմանը։ Հիմնադրամի համահիմնադիրներն են՝ Մամիկոնյան Մերի (4090 կրթական հիմնադրամ, խորհրդի նախագահ), Ագնեսսա Սարգսյան (ֆոնդահայթայթման և սոցիալական ծրագրերի զարգացման փորձագետ) և Վիկտորիա Ագադջանովա («Ժիվոյ» բարեգործական հիմնադրամ, ՌԴ, տնօրեն)

«Սլավմեդ» բժշկական կենտրոն՝ համալիր բուժօգնության կենտրոն, որը հիմնադրվել է 2014թ․ և հանրությանն է տրամադրում հետևյալ ծառայություններ՝ հետազոտություն, բուժում և վերականգնում։ Կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով և ունի բարձր որակի ու փորձառու մասնագետներ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98