Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ԳՈԼԲՈԼԻ 2011Թ. ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
14/10/2011 10:42
Կիսվել

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՀ ԳՈԼԲՈԼԻ 2011Թ. ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային  ֆեդերացիայի (ՀՍՀԱՖ) և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նախաձեռնությամբ , Orange Հիմնադրամի, «ՄԻԿԱ Լիմիթեդ» կորպորացիայի և ՀՀ առողջապահության նախարարության հովանավորությամբ և աջակցությամբ հոկտեմբերի 13-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում կայացավ ՀՀ գոլբոլի 2011 թ առաջնությունը: Նշենք, որ գոլբոլը սպորտաձև է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն պարաօլիմպիկ սպորտաձև է։

Արդեն ութերորդ տարին է ինչ Հայկական ակնաբուժության նախագծի  նախաձեռնությամբ Հայաստանում նշվում է Տեսողության համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում այն նշվում է ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նպատակ ունի հասարակության ուշադրությունը սևեռել  տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրներին: Այս տարի, առաջին անգամ Հայաստանում, տեսողության համաշխարհային օրը նշվել է սպորտային իրադարձությամբ: 

«Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել բազմաթիվ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհահադեսներ: Այս տարի, առաջին անգամ Հայաստնում, մի շարք գործընկերների հետ միասին մենք պատիվ ունենք կազմակերպել և իրականացնել մի սպորտային իրադարձություն, որի հիմնական խորհուրդն է բարձրաձայնել այն հանգամանքը, որ տեսողական խնդիրները չպետք խոչընդոտեն մարդկանց ակտիվ կյանք վարել, սպորտով զբաղվել և հասարակությանն ինտեգրվել: Մեզանից յուրաքանչյուրի ներդրումը այս հարցում կարող է որոշիչ լինել:  Կարծում ենք, որ այս միջոցառումը դրա լավ օրինակն է », – նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

ՀՀ գոլբոլի թվով երրորդ այս առաջնությանը մասնակցեցին չորս թիմեր (3 հոգի ամեն թիմում)` Երևան քաղաքից «Սիփան»-ը, Գյումրի քաղաքից «Շիրակ»-ը, Աբովյան քաղաքից «Առյուծներ»-ը և Էջմիածին քաղաքի «Կայծակ»-ը: Մրցաշարն անցկացվեց  շրջանաձև`բոլոր չորս թիմերը խաղացին միմյանց հետ: Յուրաքանչյուր խաղի հաղթող թիմը վաստակեց 2 միավոր, պարտվողը` 0 միավոր, ոչ-ոքի արդյունքի դեպքում թիմերը ստացան մեկական միավոր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց և Հայաստանի Հանրապետության 2011թ. գոլբոլի չեմպիոն հռչակվեց առավելագույն միավոր վաստակած թիմը` Աբովյան քաղաքից «Առյուծներ»-ը:

Հաղթող թիմին մրցաշարի կազմակերպիչները հանձնեցին չեմպիոնի գավաթը: Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը ստացան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Մասնակից չորս թիմերին հանձնվեցին հավաստագրեր: Առաջնության մասնակից  թիմերի բոլոր խաղացողների համար Orange հիմնադրամը պատրաստել էր անակնկալ: Բոլոր 12 խաղացողներին հանձվեցին հատուկ մեծ կոճակներով բջջային հեռախոսներ` Հոգատար հեռախոս, որոնք նախատեսված են հաղորդակցության ժամանակ դժվարությունների հանդիպող մարդկանց համար և ի թիվս այլ ֆունկցիաների, թույլ են տալիս մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչև 5 հեռախոսահամարի հետ:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն` մեր ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել  հաղորդակցումը մարդկանց միջև, և տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Հայկական Ակնաբուժության Նախագծի հետ դեռևս մի քանի ամիս առաջ մեկնարկած մեր համագործակցության շնորհիվ արդեն հազարավոր մարդիկ են ստացել անվճար բժշկական օգնություն: Հենց այս պահին շարունակվում են ակնային զննումները Արագածոտնի մարզում, որտեղ նույնպես, ինչպես Շիրակի մարզում, կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ: Երջանիկ ենք աջակցել նաև այսօրվա միջոցառմանը, որը խորհրդանշում է մեր հոգածությունը տեսողության ու տեսողության խնդիրներ ունեցողների նկատմամբ:», – ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37