Սոցիալական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԶԱՀ. «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ՝ հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների
10/01/2023 14:11
Կիսվել

ԶԱՀ. «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծ՝ հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների

2023 թ-ի հունվարի 1-ին մեկնարկեց գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։

Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին` ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։ 

Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան 620 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։ 

Samvel Harutyunyan Art Gallery ֆեյսբուքյան էջում ներկայացված են նախագծի 40 կտավները։ Կտավ ձեռք բերել ցանկացողները կարող են էջի միջոցով կապ հաստատել արվեստանոցի հետ և գնել գեղեցիկ արվեստի գործ՝ համատեղելով բարին արվեստի հետ։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սամվել Հարությունյանի արվեստանոցին նախաձեռնողականության և պատրաստակամության համար։ Կարծում ենք, որ սա արվեստագետների հետ համագործակցության հիանալի հնարավորություն է, որը միաժամանակ կնպաստի մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ ԶԱՀ-ը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից։

ԶԱՀ-ը կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

ԶԱՀ-ի առաքելությունն է  համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:

ԶԱՀ-ն աջակցում է 5,090 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն ՀՀ դրամ, այնուհետև ամսական 150,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ-ից ի վեր ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 71 մլդ ՀՀ դրամի հատուցում։

Այսպիսով, ԶԱՀ-ն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք… հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի… 

Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67