Սոցիալական

USD BUY - 388.50-1.50 USD SELL - 393.00-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 86.28-1.09 WTI - 82.43-1.09
COMEX:  GOLD - 2379.40-1.08 SILVER - 27.93-2.82
COMEX:  PLATINUM - 944.70+0.05
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.69+0.03 EUR/GBP - 1.0662+0.08
FOREX:  EUR/USD - 1.0662+0.08 GBP/USD - 1.2379+0.06
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
Արևային դպրոցներ Արցախում. Արցախի 1120 դպրոցականներ դրամահավաք են սկսել «ռեԱրմենիա» հարթակում
27/03/2023 12:58
Կիսվել

Արևային դպրոցներ Արցախում. Արցախի 1120 դպրոցականներ դրամահավաք են սկսել «ռեԱրմենիա» հարթակում

Արցախի Մարտունու շրջանի աշակերտները պայքարում են իրենց կրթության իրավունքի համար՝ 3 ամսից ավել լինելով շրջափակման մեջ, մինչ օրս դպրոցներում չունենալով կայուն հոսանք։

44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ոչնչացվել է Արցախի Մարտունու շրջանի էներգետիկ ենթակառուցվածքը։

Արցախի 1120 դպրոցականներ դրամահավաք են սկսել «ռեԱրմենիա» հարթակում Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայաններ տեղադրելու և կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։ Անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,6 միլիոնն արդեն հավաքել են շնորհիվ 100-ավոր մարդկանց։

Հանրային դեմքերից, կազմակերպություններից բացի դպրոցականներին են միացել նաև Արցախի տարբեր դպրոցներ և համալսարաններ՝ նվիրաբերելով «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին։

Երեխաներն արդեն 2 անգամ ապացուցել են, որ երազանքները կարող են իրականանալ.

  1. Անցյալ տարի երեխաները հանրային դրամահավաքի շնորհիվ Արցախի Հաղորտի գյուղում կառուցեցին «Մունք» տեխնոդպրոցը՝ հավաքելով 69 միլիոն դրամ։
  2. Իսկ վերջերս նույն Հաղորտի գյուղի բոլոր ընտանքիների համար հավաքեցին 42 արևային ջրատաքացուցիչների գումար՝ 9,6 միլիոն դրամ։
  3. Հաջորդը Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայանների տեղադրումն է, որի 1-ին փուլի 70% գումարն արդեն հավաքել են։

Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Արդեն ամեն օր 3 ժամը մեկ Արցախը հոսանքազրկվում է։

Արևային կայանների տեղադրումը ոչ միայն դպրոցականներին կապահովի տաք և լուսավոր դասարաններով,  այլև կթեթևացնի ՀԷԿ-ի բեռն ու կխթանի վերականգնվող և կանաչ էներգիայի օգտագործումը Արցախում։

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96