Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ucom-ը և «Արևորդի» Բնության եւ Մշակույթի Պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել
04/08/2023 14:08
Կիսվել

Ucom-ը և «Արևորդի» Բնության եւ Մշակույթի Պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել

Այսօր «Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և տնօրեն Եվա Մարտիրոսյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են երիտասարդներին թիրախավորող բնապահպանական նախագծերի շարքի մեկնարկի մասին և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» կարգախոսը կրող գործընկերությունը միտված է ձևավորել բնապահպանորեն իրազեկ, պատասխանատու  երիտասարդների շարունակաբար զորեղացվող, գործուն համայնք։

«Ընդամենը մի քանի օր առաջ ես հայտարարել եմ, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, այլև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։ Մենք պետք է մտածենք կանաչ, որպեսզի նաև գործենք կանաչ», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

2006թ․-ից գործող «Արևորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր և իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արևորդի» փառատոնի գլխավոր աջակից։

«Հոկտեմբերի 13-18-ն «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնն այս տարի նախատեսում է հատկապես հագեցած ծրագիր, որի առանցքային բաղադրիչներից են երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։  «Երիտասարդական օազիս» անվանումով միջոցառումների շարքը ներառում է բնապահպանական տարբեր թեմաներով աշխատարաններ, վարպետաց դասեր, ֆիլմերի ծրագիր, ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ», – ասել է «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը։

Փառատոնի շրջանակում «Յուքոմ»-ը «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցանակ է սահմանել։ Սա տրամաբանական շարունակությունն է բնապահպանական լրագրության դասընթացաշարի, որի նպատակը երիտասարդ լրագրողներին բնապահպանական թեմաների խորքային, բազմակողմ լուսաբանման, լրագրողական հետաքննության վերաբերյալ հիմնարար գիտելիք ու հմտություններ հաղորդելն է։

«Կանաչ» գործակցության հատկանշական առանձնահատկությունն այն է, որ Ucom-ի թիմը հանդես է գալու անմիջական իրականացնողի դերում՝ աշնանը միանալով «Արևորդի» ՀԿ ամենամյա ծառատունկին։

Հավելենք, որ Ucom-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն «Արևորդի» ՀԿ կրթական ծրագրերի շահառու տարբեր համայնքներ, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կվարեն տեղի երիտասարդների համար։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88