Սոցիալական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ներկայացվել է ZINHUB միասնական առցանց հարթակը
01/12/2023 15:37
Կիսվել

Ներկայացվել է ZINHUB միասնական առցանց հարթակը

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի` «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված ZINHUB միասնական առցանց հարթակի ներկայացումը։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ կողմեր։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ելույթում կարևորեց միասնական հարթակի ստեղծման գաղափարը․ «Գործընկերներով որոշեցինք ուժերը մեկտեղել և ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը հեշտությամբ կողմնորոշվել, գտնել դասընթացի և աշխատանքի վերաբերյալ հայտարարություն։ Հարթակի օգտատերերը գտնվելու են բոլոր գործընկերների ուշադրության կենտրոնում, իսկ մենք փորձելու ենք բոլոր ուժերը գործադրել ու նրանց ապահովել համապատասխան աշխատանքով»։

Նախաձեռնող կողմերի ղեկավար ներկայացուցիչների ողջույնի խոսքից հետո ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի համակարգող Արփինե Զարգարյանը և ՀՀ ԱՍՀՆ, Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը ներկայացրին ZINHUB միասնական առցանց հարթակի նպատակը, թիրախային խումբը, հնարավորությունները և հարթակից օգտվելու եղանակները։

ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը շնորհավորեց ներկաներին ZINHUB հարթակի ներկայացման առթիվ։ Նա անդրադարձավ ZINHUB հարթակի ստեղծման գաղափարի ակունքներին։ 44-օրյայից հետո տարբեր կազմակերպություններ փորձում Էին օգտակար լինել ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին՝ իրականացնելով բազմաբովանդակ ծրագրեր, դասընթացներ։ Դրանք համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով  անհրաժեշտություն էր առաջացել համատեղել և համակարգել բոլորի ջանքերը մեկ վայրում` ստեղծելով  այդ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների օնլայն հարթակ, որը կողմերի միջև կապահովի փոխադարձ համագործակցություն։ Եվ ահա համատեղ ջանքերով մշակվեց ZINHUB հարթակը, որը հիանալի հնարավորություն է հանրային/մասնավոր հատվածի փոխադարձ համագործակցության ապահովման համար։

Կարինե Սարգսյանը խոստացավ հետևողական լինել հարթակի տարածման հարցում և կերտել հաջողության օրինակ։

ԶԻՆԱՊԱՀԻ սոցիալական ծրագրերի կոորդինատոր Արփինե Զարգարյանի խոսքով ZINHUB հարթակը ծառայելու է 44-օրյա պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքներին։ Հարթակը ունի տարբեր բաժիններ՝ նախատեսված դասընթացների և ծրագրերի համար։ Այստեղ մասնակից ընկերությունները կարող են տեղադրել իրենց կողմից առաջարկվող դասընթացները, առկա ծրագրերը, ինչպես նաև առաջարկել աշխատանքի հնարավորություններ։

Արփինե Զարգարյանը կարևորեց գործընկեր կազմակերպությունների և ՀԿ-ներ, հիմնադրամների ներգրավվածությունը ZINHUB հարթակի հաջողության հարցում։ Առանց այդ աջակցության և մասնակցության, հարթակի մասին իրազեկելը, շահառուների ներգրավումը հաջողություն չի գրանցի։

Հաջորդիվ ներկաներին ցուցադրվեցին ZINHUB հարթակի հնարավորությունները, բաժինները, ինչպես նաև զարգացման հետագա տեսլականը։

ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,188 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ՝ ըստ իրավասության ապահովելու նպատակով։ 2017թ․-ից ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 84․6 մլդ․ ՀՀ դրամի հատուցում։nԶԻՆԱՊԱՀՆ ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք… հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի… 

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Հայաստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ․՝ Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: ՁԻՀ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57