Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մարդասիրական օգնություն բռնի տեղահանված արցախցիներին
08/12/2023 15:11
Կիսվել

Մարդասիրական օգնություն բռնի տեղահանված արցախցիներին

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով արցախահայությունը բռնի տեղահանվեց Արցախից: Տուժած հայրենակիցներին աջակցելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կարճ ժամանակում նախաձեռնեց հումանիտար օգնության լայնածավալ ծրագիր:

Հայաստանի պետական տարբեր ​​կառույցների և տեղում աշխատող ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ տեղահանված ընտանիքների համար ամենահրատապ կարիքներից մեկը մանկական սննդի (մանկական կաթնախառնուրդ, նպարեղեն) և հիգիենայի պարագաների (տակդիր) ապահովումն է: Պետական կառույցների տրամադրած տվյալների հավաքագրումից և մանրակրկիտ մշակումից հետո կազմվեց շահառուների համապարփակ ցանկ, որում ընդգրկված է 0-ից 35 ամսական 800 երեխա:

«Ազնավուր» հիմնադրամի թիմի համակարգմամբ աշխատող կամավորական խմբերի օգնությամբ կազմվեց 800 անհատական փաթեթ (մանկական սնունդ՝ նպարեղեն և կաթնախառնուրդ, տակդիր), որոնցից յուրաքանչյուրը կտրամադրվի շահառու մեկ երեխայի 5 ամիս շարունակ:

Փաթեթներն արդեն առաքվել են ընտրված 9 քաղաքներ՝ Ստեփանավան, Վանաձոր, Նաիրի (Եղվարդ), Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Հրազդան և Չարենցավան։ Դրանք բաշխվել են վերը նշված քաղաքներում և հարակից համայնքներում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին: Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների, ինչպես նաև հիմնադրամի գործընկերների (ինչպիսիք են «SPFA»-ն և «Գոյ» հիմնադրամը) հետ համագործակցությամբ:

Նախագծում իրենց առատաձեռն նվիրատվությունների համար Հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում «Բյուլուկյան» հիմնադրամին, «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիային, «Վեոլիա» հիմնադրամին և Երուսաղեմի Սուրբ Ղազարի միաբանությանը:

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ «Վեոլիա» հիմնադրամի հետ «Ազնավուր» հիմնադրամի շարունակական համագործակցությունն ապացուցում է գործընկերային ամուր կապերի կարևորությունը և դառնում դրական փոփոխությունների շարժիչ ուժը: Այս համագործակցությունը սկսվել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ «Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական ծրագրի շրջանակում նախաձեռնեց տուժած բնակչության կարիքները հոգալու գործընթացը։ «Վեոլիա» հիմնադրամի աջակցությունն այս անգամ էլ նշանակալի դեր խաղաց Արցախից բռնի տեղահանված բնակչության խնդիրները թեթևացնելու հարցում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98