Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 85.60-3.17 WTI - 81.11-1.74
COMEX:  GOLD - 2294.50-1.96 SILVER - 26.67-2.06
COMEX:  PLATINUM - 944.90-1.41
LME:  ALUMINIUM - 2591.50+0.06 COPPER - 9991.00-1.43
LME:  NICKEL - 19238.00+0.47 TIN - 31216.00-4.15
LME:  LEAD - 2217.00-0.61 ZINC - 2926.00-0.59
FOREX:  USD/JPY - 157.85+0.65 EUR/GBP - 1.0654-0.44
FOREX:  EUR/USD - 1.0654-0.44 GBP/USD - 1.2469-0.57
STOCKS RUS:  RTSI - 1177.42-0.79
STOCKS US: DOW JONES - 37815.92-1.49 NASDAQ - 15657.82-2.04
STOCKS US: S&P 500 - 5035.69-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8144.13-0.04 CAC40 - 7984.93-0.99
STOCKS EUR:  DAX - 17932.17-1.03
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
20/02/2024 21:56
Կիսվել

Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank

Գիրք նվիրելու օրը IDBank-ի հետ անցավ թեմատիկ միջավայրում․ Խնկո Ապոր անվան գրադարանում Բանկը կազմակերպել էր հեքիաթի ընթերցում արցախցի երեխաների համար։

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ IDBank-ը Արցախից բռնի տեղահանված երեխաների համար հեքիաթի ընթերցում էր կազմակերպել։ Միջոցառմանը եկել էր նաև Idram Junior-ը՝ իր հետ բերելով անակնկալ նվերներ երեխաների համար։

Բանկի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացել են Գիրք նվիրելու օրը առանձնահատուկ դարձնել երեխաների համար։ «Գիրքը և ընթերցանությունն այսօր PR-ի կարիք ունեն, և մենք չէինք կարող առիթը բաց թողնել ևս մեկ անգամ խոսելու գրքի, դրա կարևորության մասին։ Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ որոշեցինք Արցախից տեղահանված մեր կրտսեր բարեկամների համար փոքրիկ տոն կազմակերպել, ու մեր պատկերացմամբ՝ հեքիաթի ընթերցումն ամենալավ ընտրությունն էր, հատկապես, որ Իդրամ Ջունիորն էլ մեզ միացավ ու ուրախ րոպեներ պարգևեց երեխաներին։ Շնորհակալ ենք նաև Խնկո Ապոր անվան գրադարանին մեզ հետ այսքան մեծ պատրաստակամության համագործակցելու համար, և իհարկե շնորհակալություն Արփի Մաղաքյանին երեխաներին հեքիաթային րոպեներ պարգևելու համար», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Երեխաների համար հեքիաթն ընթերցեց հենց հեղինակը՝ Արփի Մաղաքյանը։ «Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց երեխաներին փոքր-ինչ կտրել առօրյայից ու տեղափոխել նրանց հեքիաթի աշխարհ։ Այս օրը միշտ յուրահատուկ է դպրոցահասակ երեխաների համար, մենք էլ որոշեցինք դառնալ նրանց տոնի մի մասնիկը», – ասում է Արփի Մաղաքյանը։ Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հեքիաթը անմիջապես հեղինակի ընթերցմամբ՝ ակտիվ մասնակցելով ընթացքին, պատասխանելով հարցերին ու շփվելով հեղինակի հետ, իսկ վերջում նաև նվեր ստացան հեղինակի գիրքը։

Ի դեպ՝ Խնկո Ապոր գրադարանի կողմից Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման առթիվ տասներկու պատանիներ ճանաչվեցին 2023 թվականի լավագույն ընթերցողներ՝ ստանալով հավաստագրեր և մրցանակներ գրադարանի կողմից։ Իդրամ Ջունիորը նույնպես նվերներով էր եկել, և հաղթող պատանիները ստացան մրցանակներ նաև Ջունիորի կողմից։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89