Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
21/05/2024 15:29
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։ Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:

Միջոցառման հյուրերն էին Շառլ Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչները, կառավարության անդամներ և մշակույթի անվանի գործիչներ։

«Ազնավուրն ամբողջ աշխարհի համար մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է։ Այս տարի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ երկրներում։ Ազնավուրը մեր ժողովրդի համար միշտ եղել է և կլինի առանձնահատուկ հպարտություն։ Ուրախ ենք, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս հիշարժան օրվան»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Սա առաջին համերգը չէ, որ մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին։ Այս տարի մենք փորձեցինք վերստեղծել վիրտուալ ճամփորդության մթնոլորտ՝ լեգենդար երաժշտի բազմամյա ստեղծագործական կյանքով։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն աջակցեց մեզ նման կարևոր ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ունկնդիրներին, ովքեր համերգի ողջ ընթացքում հուզմունքով վերապրեցին մեծն երգչի յուրաքանչյուր ստեղծագործությունը»,- նշեց «OG» վոկալային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։

ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46