Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ
13/08/2024 18:56
Կիսվել

Հարցուպատասխան՝ անկանխիկ վճարումներից կենսաթոշակի և նպաստի դեպքում 12 % հետվճարի ծրագրի վերաբերյալ

Հարց 1։ Անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում՝ երբվանի՞ց կարող եմ ստանալ 12 % հետվճար։  

Պատասխան։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակի կամ նպաստի բանկային քարտերով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում հոկտեմբեր ամսին կստանաք կատարած գործարքների ծավալի 12 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը։

Հարց 2։ Եթե օգոստոս ամսին կենսաթոշակը տնօրինել եմ անկանխիկ՝ կատարելով շուրջ 60,000 դրամ հանրագումարով անկանխիկ գործարք։ Այս դեպքում որքա՞ն կկազմի հետվճարի չափը։

Պատասխան։ Տվյալ դեպքում՝ սեպտեմբեր ամսին Ձեզ տրվող հետվճարի չափը կկազմի 5000 դրամ։ Եթե նույն ծավալի անկանխիկ վճարումներ կատարեք սեպտեմբեր ամսվա ընթացքում, ապա հոկտեմբեր ամսին արդեն կստանաք մինչև 6000 դրամ հետվճար։

Հարց 3։ Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից արդյոք հետվճար կհաշվարկվի։

Պատասխան։ Սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։

Հարց 4։ Եթե օգոստոս ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունների դիմաց վճարել եմ անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին հետվճար կստանա՞մ։

Պատասխան։ Այո՛, այն քաղաքացիները, ովքեր օգոստոս ամսվա ընթացքում  կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացրել են անկանխիկ եղանակով, սեպտեմբեր ամսին կստանան հետվճար։ Սակայն արդեն հոկտեմբեր ամսից այս ուղղությամբ հետվճար չի ձևավորվի։

Հարց 5։ Ո՞ր բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից։

Պատասխան։ Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ բանկերի քարտապանները՝

  • «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ

Հարց 6։ Հետվճար կստանա՞մ, եթե մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի քարտով անկանխիկ վճարումներ կատարեմ։

Պատասխան։ Այո՛, միաժամանակ տեղեկացնում ենք, որ հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

  • ընտանեկան նպաստ,
  • սոցիալական նպաստ,
  • ծերության նպաստ,
  • հաշմանդամության նպաստ,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
  • երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
  • պատվովճար,
  • պարգևավճար։

Հարց 7։ Ծրագրին միանալու և հետվճար ստանալու համար արդյոք անհրաժեշտ է որևէ տեղ դիմում ներկայացնել։

Պատասխան։ Ո՛չ, որևէ տեղ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Կենսաթոշակի կամ նպաստի անկանխիկ տնօրինման դեպքում՝ հետվճարը կձևավորվի և կփոխանցվի ինքնաշխատ եղանակով։

Հարց 8։ Տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ գործարքներից գոյացած հետվճարը ե՞րբ կվճարվի ինձ։

Պատասխան։ Տվյալ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների դեպքում՝ հետվճարը կտրամադրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Հարց 9։ Մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ինչպե՞ս է ձևավորվում հետվճարը։

Պատասխան։ Տվյալ ամսում մեկից ավելի կենսաթոշակի կամ նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քարտերում ձևավորված ընդհանուր գումարից հաշվարկվում է հետվճարի չափը, որը չի կարող գերազանցել 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:

   Հարց 10։ Հետվճարի ծրագրից արդյոք կարող են օգտվել ԼՂից բռնի տեղահանված անձինք։

Պատասխան։ Այո՛, եթե Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ստանում են կենսաթոշակ կամ նպաստ, ապա անկանխիկ վճարումների դեպքում կարող են ստանալ հետվճար՝ նույն ընթացակարգով։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98