Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38411.96-1.39 TOPIX - 2651.47-1.06
STOCKS CHINA:  HANG SENG - 20498.95+0.10 SSEC - 3285.87+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
22/10/2024  CBA:  USD - 387.21+0.05 GBP - 502.33-1.87
22/10/2024  CBA:  EURO - 419.23-0.76
22/10/2024  CBA:  GOLD - 34066.31+302.52 SILVER - 423.27+23.39
ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է սոցիալական ձեռներեցության SIA մրցանակաբաշխությունը
08/10/2024 09:00
Կիսվել

ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է սոցիալական ձեռներեցության SIA մրցանակաբաշխությունը

Իմփաքթ Հաբ Երևանում տեղի է ունեցել Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկն արդեն երկու տարի է, ստանձնել է մրցանակային ֆոնդի տրամադրումը։ Այսպիսով բանկն ընդգծում է իր հանձնառությունը շահույթից զատ սոցիալական բաղադրիչը կարևորող բիզնեսների նկատմամբ։ Այդպիսի ձեռնարկությունների համար Արարատբանկը և լավ օրինակ է, և լավ գործընկեր։

Արարատբանկը տրամադրել է 6000 եվրո մրցանակային ֆոնդ, որը բաշխվել է 4 հաղթող թիմերի միջև։ Սա խրախուսանք է ու փոքրիկ ներդրում սոցիալական բաղադրիչը կարևորող նախաձեռնությունների համար այն ակնկալիքով, որ այսպիսով կսկսվի նրանց մեծ ճանապարհը։

«Մրցանակներ տրամադրելու մեր հնարավորությունն ԱրարատԲանկի շնորհիվ է, բայց մեզ համար գործընկերները միայն ֆինանսավորողներ չեն. նրանք գալիս են իրենց գիտելիքով, հմտություններով, ծանոթություններով», – ասում է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

ԱրարատԲանկի վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանն էլ նկատում է՝ այս հարթակը երիտասարդներին ինքնադրսևորվելու, մտքեր գեներացնելու ու նոր ծանոթությունների հնարավորություն է ընձեռում: Հասարակական կյանքում դրական ազդեցություն թողնելու ներուժ ունեցող նախաձեռնությունները խրախուսող ԱրարատԲանկի ուշադրությունից սոցիալական այդպիսի ծրագրերը չեն վրիպում:

«Սոցիալական ծրագրերը մրցակցությունից դուրս են: Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի ծրագրին միացել է նաև IDBank-ը և իր ներդրմամբ աջակցում է ծրագրին: Որքան շատ լինեն դոնորները և որքան մեծ լինի պատրաստակամությունը նմանատիպ ծրագրերին օժանդակելու, այնքան մեր երիտասարդների համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծելու հնարավորություն կլինի», – ասում է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Հիշեցնենք, որ բիզնես գործունեության մեջ սոցիալական բաղադրիչը կարևորող Արարատբանկը միայն 2023 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացրել է 11 սոցիալական ծրագիր՝ կրթության, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում։ Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 միլիոն դրամ։

22/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.21
+0.05
Եվրո (EUR)
419.23
-0.76
Ռուբլի (RUR)
4.01
-0.02
Լարի (GEL)
141.84
-0.34
34066.31
+302.52
Արծաթ
423.27
+23.39