APPLE-Ի ՂԵԿԱՎԱՐ ԹԻՄ ԿՈՒԿԻ ՀԵՏ ՍՈՒՐՃ ԽՄԵԼԸ ԿԱՐԺԵՆԱ 221 000 ԴՈԼԱՐ
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը և PayPal վճարային համակարգի ստեղծող Էլան Մաքսը համաձայնել են մասնակցել Ռոբորտ Քենեդու անվան մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան կենտրոնի կազմակերպած բարեգործական աճուրդին: Աճուրդի մասնակիցները կարող են գնել մեկ բաժակ սուրճի շուրջ 30-60 րոպե տևողությամբ առանձին հանդիպման հնարավորություն Թիմ Կուկի և Էլոն Մաքսի հետ:
Աճուրդը դեռևս շարունակվում է: Այն կավարտվի մայիսի 14-ին: Այս պահի դրությամբ Թիմ Կուկի հետ հանդիպման համար առաջարկված ամենաբարձր գինը 221 000 դոլար է: Ավելի համեստ են Էլոն Մաքսի ցուցանիշները: Նրա հետ հանդիպելու համար պետք է միայն 25 000 դոլար վճարել:
Նշենք, որ նմանատիպ բարեգործական ակցիաներ հաճախակի են անցկացվում ԱՄՆ-ում: Օրինակ` Facebook-ի գրասենյակում էքսկուսիայի անցկացումը Մարկ Ցուկերբերգի կողմից արժեցել էր 70 000 դոլար: Նմանատիպ ակցիաներ է կազմակերպել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինտոնը: