Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
31/05/2013 14:54
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Համեցի´ր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես-միջոցառման անցկացման մասին:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ 2013թ.-ի հունիսի 1-ին ժամը 12:00-ին «Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում» (ք. Երևան Աբովյան 16) տեղի կունենա ցուցահանդես-միջոցառումը:  

Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման Հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները: «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորիս համար պետք է հանդիսանա գերնպատակ: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են հասարակության մեջ հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը: Ընկերությունն աջակցելով «Համեցի´ր իմ աշխարհ» ծրագրի անցկացմանը, օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին շփվել արվեստի և գեղեցիկի հետ, բացահայտել այն հսկայական մտավոր և ֆիզիկական ներուժը որով օժտված են նրանք`  նպաստելով նրանց պայծառ ապագայի կերտմանը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը: Միջոցառման հյուրերն են ՀՀ ԿԳՆ, ՀՀԱՍՀՆ-ի կանանց, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության,  Երևանի քաղաքպետարանի Երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի, Կրթության ազգային ինստիտուտի Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37