Սոցիալական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00-0.50 EUR SELL - 451.50-2.00
OIL:  BRENT - 67.82+2.51 WTI - 63.62+2.78
COMEX:  GOLD - 3799.20+0.49 SILVER - 44.41+0.61
COMEX:  PLATINUM - 1498.80+5.51
LME:  ALUMINIUM - 2638.00-0.26 COPPER - 9974.50+0.02
LME:  NICKEL - 15354.00+0.93 TIN - 34302.00+0.84
LME:  LEAD - 2002.00+0.18 ZINC - 2888.50-0.19
FOREX:  USD/JPY - 147.89+0.07 EUR/GBP - 1.1799-0.03
FOREX:  EUR/USD - 1.1799-0.03 GBP/USD - 1.3504-0.03
STOCKS RUS:  RTSI - 1042.63+1.45
STOCKS US: DOW JONES - 46292.78-0.19 NASDAQ - 22573.47-0.95
STOCKS US: S&P 500 - 6656.92-0.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 45630.31+0.30 TOPIX - 3170.45+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 26518.65+1.37 SSEC - 3853.64+0.83
STOCKS EUR:  FTSE100 - 9223.32-0.04 CAC40 - 7872.02+0.54
STOCKS EUR:  DAX - 23611.33+0.36
24/09/2025  CBA:  USD - 382.72-0.13 GBP - 515.33-1.9
24/09/2025  CBA:  EURO - 449.77-1.8
24/09/2025  CBA:  GOLD - 46559+774 SILVER - 545.41+7.08
Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը
24/09/2025 17:20
Կիսվել

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ կրկին տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։

Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի և կառավարման, ինչպես նաև ԻԿՄ, իրավագիտության և ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշեց, որ այս տարվա դիպլոմների հանձնման արարողությունը բացառիկ է, քանի որ այս տարի նշում են համալսարանի 25-ամյակը։ Նա իր խոսքում ասել է. «Ֆասթեքսը ՀՖՀՀ-ի ամենակարևոր և երկարաժամկետ գործընկերից է: Բադալյան եղբայրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր համալսարանի նկատմամբ և կատարել են շատ ներդրումներ: Նրանք ամեն տարի մեզ տրամադրում են կրթաթոշակներ: Ֆասթեքսում աշխատում են ՀՖՀՀ-ի շատ շրջանավարտներ, ովքեր զբաղեցնում են նախագծերի ղեկավարների պաշտոններ և Ֆասթեքսի համար հանդիսանում են շատ կարևոր աշխատակիցներ։ Ես ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթեքսին համատեղ աշխատանքի և Հայաստանին ու հայ երիտասարդությանն իրենց նվիրման համար։

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Առջևում սպասվում են ավելի հետաքրքիր համագործակցություններ։ Մեծ հույս ունեմ ապագայում ավելի ամրապնդել մեր գործակցությունը՝ շատ կարևոր թեմաների շրջանակում, ինչպիսին են արհեստական բանականությունը, բլոքչեյնը։ Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ ձեր նվիրվածության և վստահության համար»:

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով․ «Մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլև ներդրում ապագայում։ Վստահ ենք, որ գիտելիքը մեր ժամանակների ամենահզոր արժույթն է։ Հենց կրթությունն է, որը թույլ է տալիս արարել, ստեղծել և այսօրվա  մարտահրավերները վերափոխել  վաղվա հնարավորությունների», – իր խոսքում նշել է նա։

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը

Հիշեցնենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2021 թ-ից սկսած աջակցում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման միջոցառմանը: Ֆասթեքսի հիմնադիր Վիգեն Բադալյանը հանդիսանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Ընկերությունների խումբն ամեն տարի կրթաթոշակներ է հատկացնում ինչպես համալսարանի ուսանողներին, այնպես էլ ասպիրանտներին։ 2020 թ-ին ընկերությունների խումբը ճանաչվել է երկրորդ գործատուն` համալսարանի շրջանավարտների ներգրավվածության ցուցանիշով: Ընկերությունը հանդիսանում է համալսարանի թոփ գործատուներից և այս պահին Ֆասթեքսում աշխատում է ՀՖՀՀ-ի ավելի քան երեսուն շրջանավարտ։ Բացի այդ, Ֆասթեքսը մշտապես մասնակցություն է ունենում ՀՖՖ-ի աշխատանքի տոնավաճառներին։  Համալսարանի ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում Ֆասթեքսի թիմերի հետ։ Արդեն կայացել է երկու հանդիպում Ֆասթեքսի իրավաբանկան բաժնի հետ։ Մասնագետները անդրադարձել են աշխատանքին վերաբերող մանրամասներին, կիսվել իրենց փորձով։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

24/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.72
-0.13
Եվրո (EUR)
449.77
-1.8
Ռուբլի (RUR)
4.5731
-0.0054
Լարի (GEL)
141.25
+0.16
46559
+774
Արծաթ
545.41
+7.08