ՎԶԵԲ և ԻՆՆՈԲԻԶ. «Բյուր» ծրագիր՝ 1800 մասնակից, 200-ից ավել նոր բիզնես
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ու ԻՆՆՈԲԻԶ կազմակերպությունը օրերս Մարիոթ հյուրանոցում անցկացրեցին «Տեղահանված անձանց տնտեսական ինտեգրում․ «Բյուր» ծրագրի ազդեցության ամփոփում» միջոցառումը։ Նպատակն էր հանրությանն ու շահագռգիր կողմերին հաշվետու լինել «Բյուր» կրթական հարթակի գործունեության ու դրա՝ տեղահանված անձանց տնտեսական ինտեգրման վրա թողած հսկայական ազդեցության մասին։ Ամփոփիչ տեսանյութ՝ https://shorturl.at/VGhzo
Հիմական ձեռքբերումներ
2024 թվականին ՎԶԵԲը և ԻՆՆՈԲԻԶը ստեղծեցին առաջին և միակ, հայալեզու «Բյուր» ձեռներեցական առցանց կրթական հարթակը, որը տեղահանված հայրենակիցների տնտեսական վերաինտեգրման ճանապարհին դարձավ անփոխարինելի գործիք՝ ապահովելով անվճար, ճկուն ու հասանելի կրթություն, մենթորական աջակցություն ու պատուհան դեպի ֆինանսավորման տարբեր աղբյուրներ։
Հարթակի արդյունքներն ավելի քան խոսուն են։
Մեկ տարվա ընթացքում
- 1800+ տեղահանված մասնակից
- 200+ «Բյուր» հարթակի շահառուների կողմից ստեղծված նոր բիզնես
- 900+ ժամ մենթորական հանդիպումներ
- 25% -ը կիրառել է «Բյուր» հարթակում ստեղծված մոդելը այլ ծրագրերի դիմելիս
- «Բյուր» հարթակի շահառուների կողմից հիմնադրվել է «Տնջրե» տեղահանված ձեռնարկատեր կանանց ասոցիացիան։
Իսկ թվերից ավելի տպավորիչ են իրական պատմությունները։ Միջոցառման ընթացքում շահառուները կիսվեցին իրենց հաջողության ճանապարհով՝ ցույց տալով ծրագրի իրական ազդեցությունը՝ սկսած բիզնես գաղափարի ձևավորումից մինչև կայուն ձեռնարկությունների ստեղծում։
Շարունակականության հեռանկարները
ՎԶԵԲ-ը և ԻՆՆՈԲԻԶԸ շարունակում են աջակցել տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը՝ մնալով նրանց կողքին և առաջարկելով նոր նախաձեռնություններ։
Իննոբիզը մնում է հանձնառու իրականացնելու բիզնեսի, զբաղվածության և թվային գրագիտության ուղղություններով կարողությունների զարգացման ծրագրեր՝ կիրառելով նորարար և գրավիչ գործիքներ յուրաքանչյուր թիրախային շահառու խմբի համար։
ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագիրը Հայաստանում շարունակում է իրականացնել տեղահանվածների աջակցության մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ տեղահանված բիզնեսների համար խմբային խորհրդատվության ֆինանսավորում, ինչպես նաև EU4Business–ՎԶԵԲ համատեղ ֆինանսավորման հնարավորություններ՝ համադրելով վարկային ֆինանսավորումը և դրամաշնորհները
