Սոցիալական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
16/04/2026 15:29
Կիսվել

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկը վերսկսել է գործակցությունն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ և հանդես է գալիս որպես ակումբի տիտղոսային հովանավոր։ Հպարտության խորհրդանիշ դարձած «Արարատ-73»-ը բարձր նշաձող է սահմանել հայկական ակումբային ֆուտբոլի համար, և այսօր ակումբն ու Ֆասթ Բանկը միավորել են ուժերը՝ նոր վերընթաց գրանցելու համար։

Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Սարգսյանն ասել է․ «Մեզ համար հպարտություն է վերսկսել գործընկերությունն ակումբի հետ, որը գրել է հայկական սպորտի ամենափառահեղ էջերը: Ֆասթ Բանկի համար միևնույն ժամանակ կարևոր է լինել ակումբի կողքին ոչ միայն նվաճումները նշելիս, այլև իսկական պայքարի և նոր նպատակների ձևավորման շրջանում»:

«Արարատը» հաջողություններ է գրանցել նաև անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեկ անգամ դառնալով չեմպիոն և սուպերգավաթակիր։ Այսօր պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ թիմը փնտրում է նոր տակտիկական լուծումներ, ցուցաբերում  համառություն և քայլ առ քայլ շարժվում դեպի նոր հաղթանակներ։

«Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ևս մեկ անգամ հանդիսանալու է մեր տիտղոսային հովանավորը: Այս համագործակցությունը շատ կարևոր քայլ է մեր ակումբի զարգացման և ռազմավարության շրջանակներում: Մենք շատ ենք կարևորում այն և կարծում ենք, որ այն նոր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր ակումբի, այնպես էլ մեր երկրպագուների համար», – նշել է «Արարատ» ՖԱ գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկում կարևորում են ֆուտբոլի զարգացումն ու առաջընթացը՝ հետևողական ներդրումներ կատարելով այս ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65