Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Շուրջ 13 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին
22/07/2026 14:01
Կիսվել

Շուրջ 13 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին

Հուլիսի 21-ի երեկոյան Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզը վերածվել էր բացօթյա մեծ համերգասրահի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ հազարավոր երաժշտասերների պարգևելով հիշարժան երաժշտական երեկո։

Բացօթյա գալա համերգին մասնակցում էր շուրջ 13 000 հանդիսատես, ովքեր միասին վայելեցին համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև նվագախմբի սիրված նախագծերից կատարումներ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Հոբելյանական համերգաշրջանի փակման համերգը հերթական անգամ վկայեց, որ սիմֆոնիկ երաժշտությունը կարող է միավորել հազարավոր մարդկանց՝ ստեղծելով մշակութային բացառիկ մթնոլորտ Երևանի սրտում։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին էլ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և  աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին ներկա էր ավելի քան 7 000 երաժշտասեր։

Առջևում նոր համերգաշրջանն է՝ նոր նախագծերով, նոր հանդիպումներով և երաժշտական նոր բացահայտումներով։

Համերգաշրջանի գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26