2023 թվականից ի վեր արհեստական բանականությունը զրկել է աշխատանքից գրեթե 200 հազար ամերիկացու
2023 թվականից ի վեր արհեստական բանականության պատճառով ԱՄՆ-ում աշխատանքից զրկվել է գրեթե 200 հազար մարդ։ Ընդ որում՝ այդ կրճատումների ավելի քան 60%-ը բաժին է ընկել ընթացիկ տարվան։ Այս տվյալները ներկայացրել են ամերիկյան Challenger, Gray & Christmas խորհրդատվական ընկերության վերլուծաբանները, որը մասնագիտացած է զբաղվածության և անձնակազմի կառավարման հարցերում։
Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ում արհեստական բանականության կիրառումը հանգեցրել է ընդհանուր առմամբ 192 հազար աշխատատեղի կրճատման։ Դրանցից 120.1 հազարը բաժին է ընկել ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Դա կազմում է այս տարի երկրում գրանցված աշխատատեղերի ընդհանուր կրճատումների 21%-ը։
Արհեստական բանականության պատճառով աշխատանքը կորցրած մարդկանց թիվն ամեն տարի աճում է։ 2023 թվականին այս պատճառով աշխատանքից ազատվել է 4200 ամերիկացի, 2024 թվականին՝ 12.7 հազար, իսկ 2025 թվականին՝ 54.8 հազար։
Վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածային կրճատումը գրանցվել է 2026 թվականի մայիսին․ այդ ժամանակ արհեստական բանականության պատճառով աշխատանքից զրկվել է 38.6 հազար մարդ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

