Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Վիվասել-ՄՏՍ. տարեցները Օրրանի և առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են
15/04/2014 18:06
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. տարեցները Օրրանի և առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են

Երկու հազար թվականից` իր հիմնադրման օրվանից, «Օրրանն» իր հարկի տակ է վերցրել հարյուրավոր միայնակ տարեցների` նրանց համար ծառայելով որպես ապահով ու ջերմ տանիք: Այստեղ նրանք սնվում են, վայելում հանգիստ և ստանում նաև հոգևոր սնունդ:

Վերջին յոթ տարվա ընթացում «Օրրան»-ի գլխավոր գործընկերն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այդ գործընկերության շնորհիվ «Օրրան»-ը հաջողությամբ է իրականացրել կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր առաքելությունը. օգնել է փողոցում հայտնված կամ այդ վտանգի առջև կանգած հազարավոր երեխաների: Նրանք ապահովվել են տաք սննդով, ստացել սոցիալական, բժշկական, հոգեբանական ծառայություն, արհեստագործական ուսուցում և հոգատարություն, առանց որի դժվար կլիներ պատկերացնել այս երեխաների ապագան:

«Օրրան»-ի բարեկամները ամենուր են: Նրանց թվում են նաև աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և նրա տիկին Անժելա Մադաթյանը: Նրանց առատաձեռն նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի` Վանաձորի կենտրոնում 30 կարիքավոր տարեցներ փետրվարից ապահովված են  ամենօրյա տաք սննդով:

Հերթական նախաձեռնությամբ, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էին համերգ` «Օրրան»-ի տարեց շահառուների մասնակցությամբ` «Թող գարունները գան ու չգնան» խորագրով, որը կայացավ «Մհեր Մկրտչյան» թատրոնում` ապրիլի 14-ին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Համերգացանկում ընդգրկվել էին հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, ժողովրդական երգեր, 80-ականների էստրադային երգեր և դաշնամուրային կատարումներ:

«Առանց անցյալի՝ չկա ներկա կամ ապագա: Մեր այսօրը դուք եք կերտել: Ծնողներն ու մեծերն այն օրհնությունն են, որը մեզ ստիպում է հավատալ, որ դիմացինի մասին հոգ տանելն անչափ կարևոր է: Տարեց մարդկանց աչքերում արտացոլվում են մեր ազգի պատմությունն ու ձեռքբերումները: Մենք արժևորում ենք ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. այդ պահերը մեր մեջ դաստիարակում են ուժեղ կամք ու իմաստություն են տալիս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օրրանը ողջունում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն աջակցելու և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցումը: Այդ համագործակցությունն արդյունավետ է հասարակության համար:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48