![Կուտակային կենսաթոշակային համակարգ. Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կրկին կասեցնել տույժերի հաշվարկը](https://b24.am/pub/uploads/2014/04/hovik_abrahamyan_883191567.png)
Կուտակային կենսաթոշակային համակարգ. Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կրկին կասեցնել տույժերի հաշվարկը
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տրամադրած հաղորդագրության համաձայն, երեկ կայացած կառավարության նիստից հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենք, որով մինչև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակումը, կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում: