Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Վիվասել-ՄՏՍ. կրթական նոր հնարավորություններ` Վանանդ գյուղի դպրոցին
18/06/2014 21:49
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. կրթական նոր հնարավորություններ` Վանանդ գյուղի դպրոցին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում Վանանդի դպրոցում բացվել է ստեղծագործարան, գրադարան և ռեսուրս կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական` 3-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարանում սովորելու են Արմավիրի մարզի Վանանդի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Այս դպրոցում գործելու են նաև կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարան  և ռեսուրս կենտրոն:

Ստեղծագործականությունը խթանող և տեխնոլոգիաների ուսուցումը խրախուսող արդի այս դասասենյակների՝ ստեղծագործարանների ստեղծման գաղափարը COAF-ինն է: Գյուղական համայնքների հավասարաչափ զարգացման և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներով դպրոցները համալրելու ծրագրերը կյանքի են կոչվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տրամաբանության շրջանակներում:

Մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ և Արագածոտնի մարզի Արտենի համայնքների երեխաները: Նորաբաց ստեղծագործարաններում ձևավորված կրթական միջավայրը և տիրող մթնոլորտը թույլ են տալիս իրականացնել բազմանպատակ գործունեություն և աշխատանքների համադրում: Մասնավորապես` համակարգչի օգտագործում և տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում և դասախոսություն, ընթերցանություն և խաղ։

«Երեխաներին տվեք բացահայտվելու հնարավորություն, և նրանք շատ արագ կգերազանցեն Ձեր ակնկալիքները: Շատ կարևոր է դասապրոցեսը սովորական գործընթացից ստեղծագործական մոտեցման վերածելը: Ուզում եմ հավատալ, որ ստեղծված միջավայրը կմեծացնի ուսման նկատմամբ աշակերտների հետաքրքության աստիճանը և կտա ցանկալի արդյունք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորում է կրթական հաստատություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների և կրթական ժամանակակից միջավայրի ապահովումը:

«Բոլոր այն ծրագրերը, որոնք նախաձեռնում և իրականացնում է COAF-ը` ուղղված են գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացմանը: Մենք կրթությունը դիտարկում ենք որպես երիտասարդների զարգացման շարժիչ ուժ: Իրականացվող ծրագրի նպատակը գյուղական դպրոցներում կրթության որակի բարձրացումն է: Ստեղծագործարանը, գրադարանն ու ռեսուրս կենտրոնը միավորող այս կրթասրահը, օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում և այն դարձնել ավելի հետաքրքիր ու ուսանելի»,-ասել է Անուշ Եդիգարյանը: 

Նորաբաց գրադարան-ռեսուրս կենտրոնը թույլ կտա տեխնոլոգիաների կիրառմամբ` բարելավել տեղեկատվության հասանելիությունը և երիտասարդների շրջանում սեր սերմանել` ընթերցանության նկատմամբ: Այստեղ իրենց հետաքրքրող գրականություն և մասնագիտական զարգացման նյութեր կգտնեն և´ երեխաները, և´ դեռահասները, և´ մանկավարժները, և´ համայնքի ներկայացուցիչները: Գրադարանի յուրահատկություններից է գրքերի, դասագրքերի և տեղեկատվական այլ նյութերի թվային տարբերակների  հասնելիությունը:

Ստեղծագործարան-գրադարան-ռեսուրս կենտրոնի զարգացման ծրագրին զուգահեռ՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Վանանդի միջնակարգ դպրոցում մեկնարկում է նաև «Առողջ սնուցում» և «Ատամների խնամք» ծրագրերը:  Դպրոցում ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր  ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու տարրական դպրոցի երեխաներին: Իսկ տարրական դպրոցի ուսուցիչների և բուժքույրերի համար կազմակերպվելու են դասընթացներ` ատամների մաքրման թեմայով:

Ավելի վաղ՝ 2013թ. դեկտեմբերին, Հիմնադրամի առողջապահական ծրագրի շրջանակներում վերանորոգվել էր Վանանդի բուժկետը, 2014թ. մարտին՝ բացվել դպրոցի խաղահրապարակը, իսկ վերջերս՝ մայիսին, Վանանդի դպրոցն ընդգրկվել է «Առողջությունը խրախուսող դպրոցների եվրոպական ցանցում»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91