Սոցիալական

USD BUY - 368.00+0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 92.06-1.38 WTI - 88.73-1.60
COMEX:  GOLD - 4198.80-3.09 SILVER - 63.75-5.89
COMEX:  PLATINUM - 1667.90-4.88
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.34+0.07 EUR/GBP - 1.1545+0.08
FOREX:  EUR/USD - 1.1545+0.08 GBP/USD - 1.338+0.26
STOCKS RUS:  RTSI - 1107.92+2.35
STOCKS US: DOW JONES - 50872.11+0.17 NASDAQ - 25678.82-0.97
STOCKS US: S&P 500 - 7386.65-0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10227.33-1.41 CAC40 - 8203.43+0.05
STOCKS EUR:  DAX - 24433.06-0.74
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը
14/07/2014 12:11
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. մեկնարկել է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Արդեն 9-րդ տարին կինոփառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Կինոն անգնահատելի ազգային արժեք է: Մեծ կինոյով մենք՝ հայերս, հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Առանց կինոյի մենք հայտնվում ենք խեղճ ազգականի կարգավիճակում: Երբեմն մեզ թվում է, թե բոլորը գիտեն մեզ և ծանոթ են մեր խնդիրներին: Մինչդեռ`այդպես չէ: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոմշակույթը և վերջինիս միջոցով` մեր պահանջները, մեր դատը, մեր ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար փառատոնը կարևոր իրադարձություն է ոչ միայն որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի իրադարձություն, այլև` համազգային նշանակության իրադարձություն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ փառատոնը, որպես մշակույթ, փոխգործակցության յուրօրինակ կամուրջ է դարձել Հայաստանի և արտաքին աշխարհի միջև: «Ոսկե ծիրան» փառատոնին մաղթում ենք ստեղծագործական մտքի նոր թռիչք, լեցուն կինոսրահներ և հանդիսատեսի գնահատանք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարվա փառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին և իրականացվելու է փարաջանովյան ներշնչանքով: Փառատոնի բացման շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ֆիլմը` (Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված տարբերակը): Կայացել է նաև Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը, որին մասնակցել են Փարաջանովի արվեստի սիրահարները և անձամբ լուսանկարիչը:

«Ոսկե ծիրանն» այս տարի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով Երևանի հանդիսատեսին ցուցադրի շուրջ 300 ֆիլմ` աշխարհի 49 երկրից: Կկայանան նաև հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն աշխարհահռչակ Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնոյին գործիչ և պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսատեսի հետ, կներկայացնեն վարպետության բաց դասեր:

Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արամրցութային, ինչպես ավանդական դարձած, այնպես էլ տարաբնույթ մի քանի անդրանիկ ծրագրերով: Մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` միջազգային-խաղարկային, միջազգային-վավերագրական, հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Հիշեցնենք, որ մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով մոտ 70 ֆիլմ, որից 12-ը միջազգային խաղարկային են, 12-ը` միջազգային վավերագրական, 18-ը` հայկական համայնապատկեր (դրանցի 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և մոտ 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Հատկանշական է, որ այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեծ շուքով պատրաստվում է տոնել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանը, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր, հրավիրվել են հյուրեր, ովքեր հանդիսանում են փարաջանովյան կինոյի ավանդույթների շարունակողները:

Հանդիսանալով տարածաշրջանի մշակութային ամենամեծ իրադարձությունը` «Ոսկե ծիրանն» ուրախ է տեղեկացնել, որ փառատոնը լուսաբանելու համար հավատարմագրվել են հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ավելին, իրադարձությանը կմասնակցեն  և այն կլուսաբանեն միջազգային մամուլի շուրջ 20 ներկայացուցիչներ: Մասնավորապես, ռուսական «Մշակույթ» (ВГТРК Культура) հեռուստա և ռադիոկայանները, ֆրանսիական “Positif”, Նորվեգիայի հեռարձակողների միությունը (Norwegian broadcasting corporation-NRK P2), գերմանական German weekly Paper, ուկրաինական LB.ua և  միջազգային այլ պարբերականներ:

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կարելի է ստանալ փառատոնի պաշտոնական կայքէջում www.gaiff.am հասցեով:

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45