Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանորոգել են Շենիկ համայնքի մանկապարտեզը
26/11/2014 16:31
Կիսվել

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանորոգել են Շենիկ համայնքի մանկապարտեզը

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) պաշտոնապես ամփոփեցին «Աջակցություն Արմավիրի մարզի Շենիկ համայնքի մանկապարտեզին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Շենիկ համայնքի մանկապարտեզում, մասնավորապես կահավորվեցին և անկողնային պարագաներով համալրվեցին  հանգստի սենյակները, ինչպես նաև բացվեց նոր խաղահրապարակ  մանկապատեզ հաճախող երեխաների համար։ 

«Հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ Beeline–ը ոչ միայն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր կողմից մատուցված ծառայությունները դառնան հասանելի և մատչելի յուրաքանչյուրի համար, այլ տարբեր մարզերում իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով տվյալ շրջանում առկա սոցիալական, կրթական և բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երեխաները մեր ուշադրության կենտրոնում են, իսկ այսօր մեզ հաջողվեց Շենիկ համայնքի երեխաների կյանքը դարձնել ավելի լավը և պարգևել նրանց անհոգ ու գունեղ մանկություն»,– նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, ծրագրի հաջող իրականացման առնչությամբ նշել է. «Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունը Beeline-ի  հետ արդեն լավ ավանդույթ է դարձել և թույլ տվել աջակցության ձեռք մեկնել հարյուրավոր մանուկների: Շենիկի մանկապարտեզի պայմանների բարելավումը և´ ուղղակիորեն, և´ անուղղակիորեն նպաստում է համայնքային զարգացման մեր գաղափարախոսությանը. երեխաների համար բարեկեցիկ ապագայի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական միջավայրի ակտիվացմանը, զարգացման նոր հնարավորությունների ընձեռնմանը: Լիահույս ենք, որ բարելավված մանկապարտեզ կհաճախեն ավելի մեծ թվով երեխաներ, ինչը կնպաստի նաև, որ իրենց մայրիկները՝ գյուղաբնակ շատ կանայք, աշխատելու հնարավորություն ունենան և իրենց լուման ներդնեն համայնքի ու երկրի զարգացմանը»:

Նշենք, որ Շենիկ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մանկապարտեզի գույքն ամբողջությամբ մաշվել էր, իսկ ննջասենյակներում մահճակալների և անկողնային պարագաների բացակայության պատճառով, երեխաների համար անհնարին էր դարձել ցերեկային հանգստի կազմակերպումը: Ավելին, մանկապարտեզի ոչ լիարժեք կահավորումը խոչընդոտ էր հանդիսանում նաև նախակրթարանի՝ իր հնարավորություններից ավելի թերբեռնված աշխատելու համար: Խաղահրապարակի բացակայության պատճառով երեխաները զրկված էին բակային խաղեր կազմակերպելու և ապահով վայրում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու հնարավորությունից:

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91