
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ավտոճանապարհներին ձյուն է տեղում և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Գորիսի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: