Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև համագործակցությունը նշանավորվեց նախատոնական համերգով
25/12/2014 17:27
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև համագործակցությունը նշանավորվեց նախատոնական համերգով

Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնում կայացավ նախատոնական համերգ, որն ամփոփեց և նշանավորեց 2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օպերայի աջակցման հիմնադրամի միջև համագործակցությունը:

«Վիեննա Գալա» խորագրով համերգի ընթացքում ելույթ ունեցան Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և հատուկ այս միջոցառման համար հրավիրված գերմանաբնակ հանրահայտ երգչուհի Հրաչուհի Բազենցը (երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյան, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ): Հնչեցին կոմպոզիտորներ Յոզեֆ Շտրաուսի, Յոհան Շտրաուսի, Ֆ. Սուպեի, Ֆ. Լեհարի և Լ. Կալմանի ստեղծագործությունները:

2014 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրած 24 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում` զգալի ակտիվություն մտցնելով ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի մշակութային կյանքում. ձևավորվեցին «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը, իսկ արդեն ձևավորված «Համերգ ճեմասրահում» և «Օրկեստր պլյուս» նախագծերը զգալիորեն զարգացան և արժանացան հանդիսատեսի բարձր գնահատականի:

«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձևավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մեք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաև շարունակեն կերտել վառ կերպարներ՝  օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98