Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել բազմազավակ ընտանիքին
12/02/2015 14:31
Կիսվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել բազմազավակ ընտանիքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Երևանի բնակիչ Հայկ Բալյանի բազմազավակ ընտանիքին: Հինգ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթին և 2013 թվականին էլ արժանացել է «Լավագույն մարզական ընտանիք» վկայագրին, երկար տարիներ սպասել է բնակարանի։ 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևանի ավագանին փետրվարի 10-ի նիստում միաձայն որոշում կայացրեց Երևան համայնքի սեփականությունը համարվող Մարգարյան փողոցի հ. 37 շենքի հ. 73 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրելու Հայկ Բալյանի ընտանիքին:

Շնորհավորելով Բալյաններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նրանց ընտանիքի օրինակով մայրաքաղաքում կավելանա սպորտով զբաղվող և առողջ ապրելակերպի ջատագով ընտանիքների թիվը: 

«Քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց ներդրումն ունեն մայրաքաղաքի թե՛ մարզամշակութային կյանքի աշխուժացման և թե՛ առողջ ապրելակերպի խթանման հարցում: Ձեր դեպքում առանձնակի գնահատանքի է արժանի նաև բազմազավակ ընտանիք լինելու հանգամանքը, ինչը ևս մեր կողմից մշտապես կարևորվել է և, վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել բազմազավակ մեր բոլոր համաքաղաքացիներին», – նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով, որ նոր բնակարանը Բալյանների ընտանիքի համար դառնա ընտանեկան ջերմության և անմնացորդ սիրո անառիկ ամրոց, որը նրանք կվայելեն առողջ ու երջանիկ: 

Հայկ Բալյանը, իր և ընտանիքի բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանուն սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս նախաձեռնության համար, նշել է, որ հինգ անչափահաս երեխաներից բաղկացած իրենց ընտանիքը երկար տարիներ է, ինչ բնակարանի կարիք ուներ: «Բնակարան ունենալը մեր ընտանիքի համար անիրականանալի երազանք էր թվում: Եվ այսօր, պարոն քաղաքապետ, Դուք ուղղակի իրականացրեցիք այդ երազանքը, ինչի համար իսկապես շնորհակալ ենք Ձեզ», – նշել է Հայկ Բալյանը:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3