Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կրկին տուն են կառուցում
28/07/2015 15:54
Կիսվել

Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կրկին տուն են կառուցում

Ամեն ամիս միասնական ուժերով տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համար: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում մասնակցել են Կակոյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կակոյանների ընտանիքը մեկն է այն ընտանիքներից, որոնք մինչ օրս չեն կարողացել հաղթահարել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները: 27 տարի է անցել, սակայն ընտանիքին չի հաջողվել քարը քարին դնել ու ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Երկրաշարժից հետո երկու տարի Կակոյաններն ընտանիքի հոր՝ Ռուբենի 11-հոգանոց հայրական ընտանիքի հետ ապրել են վաչկավրանում, ապա տեղափոխվել են Աշտարակ, որտեղ ապրել են վարձով:

«Մեկ տարի չանցած՝ ամուսնուս առողջական վիճակը վատացավ, ու ստիպված եղանք վերադառնալ գյուղ:  Հայթայթեցինք այս վագոն-տնակը և ահա մինչ օրս ապրում ենք այստեղ: Ես արդեն դադարել էի հուսալ, որ մի օր տուն կունենանք, և տղաս՝ Ռոմանը, կկարողանա ամուսնանալ: Գարնանը, երբ մեր ընտանիքն ընդգրկվեց բնակարանաշինության ծրագրի մեջ, վերագտա հավատը, որ այսքան տարիների իմ երազանքն իրականություն կդառնա: Մեկ ամիս առաջ տղաս ամուսնացավ: Վստահ եմ, որ մինչև տարեվերջ նաև տուն կունենանք: Անհնար է բառերով արտահայտել այն ուրախությունն ու երախտագիտությունը, որ կա իմ հոգում: Թող Աստծո օրհնությունը լինի բոլոր աջակիցների վրա»,- ասել է ընտանիքի մայրը՝ Թամարա Հայրապետյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ Մելիքգյուղի երեք ընտանիքի համար բնակարանային խնդիրը կմնա անցյալում:

«Աղետի գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերության կողմից իրականացված ծրագրի շնորհիվ՝ 2008 և 2011 թթ. բնակարանով է ապահովվել  Գյումրիի և Վանաձորի` տնակներում բնակվող 40 ընտանիք: Ցավոք, բնակարանային խնդիրը շարունակում է չլուծված մնալ բազմաթիվ ընտանիքների համար: Ուրախ եմ, որ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում ևս մեկ հայ ընտանիք կվայելի բարեկարգ տանը, արժանավայել պայմաններում ապրելու բերկրանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեկ ամիս առաջ, երբ հերթական անգամ այցելեցինք Կակոյաններին, անակնկալի եկանք՝ իմանալով, որ ընտանիքի անդամների թիվն ավելացել է: Իսկապես հաճելի անակնկալ էր: Հուզումնալից է տեսնել, թե ինչպես է ամուր օջախ ունենալու հեռանկարը ոգևորում մարդուն,  ստիպում գործել, հավատալ սեփական ուժերին, առավել սիրել հայրենի հողն ու խորը արմատներ գցել այդ հողում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44