Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ՎիվաՍել-ՄՏՍ. երկար սպասված բնակարանամուտ՝ սահմանամերձ Մովսես գյուղում
22/10/2015 09:52
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. երկար սպասված բնակարանամուտ՝ սահմանամերձ Մովսես գյուղում

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում կողպված դռներն ու թշնամու փամփուշտների հետքերն ամենուր են: Մովսեսցիները, սակայն, ապրում ու արարում են թշնամու կրակոցների տակ՝ խորը արմատներ գցած հայրենի հողում:

Ավալյանները գյուղի հնաբնակներից են: Նրանց տունն ավերվել է երկրաշարժի ժամանակ: Տարիների ընթացքում Արտակը՝ ընտանիքի հայրը, և նրա երեք որդիները փորձել են նոր տուն կառուցել. քարը քարին են դրել, շարել պատերը, ամրացրել ծածկը, սակայն դադարեցրել են շինարարությունը՝ միջոցների սղության պատճառով: Ընդհատված շինարարությունը վերսկսելու համար՝ որդիներն արտերկիր են մեկնել և այնտեղ են մինչև օրս: 2015թ. գարնանը Ավալյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում:

Ավալյանների տունն այժմ ամբողջությամբ պատրաստ է: Տանտերերի ուրախությունը կիսելու՝ բնակարանամուտի արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Դեռ գարնանն անիրական էր թվում, թե մեր տան այսքան երկար ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտին կհասնի, որ հույս կարթնանա, որդիներս տուն կգան՝ իրենց հայրենի հողին ու ջրին, կգան ամրացնելու հայրենիքի սահմանը: Միայն տուն չէ, որ կառուցվեց մեզ համար, այլև՝ ապագա»,- ասել է Արտակ Ավալյանը:

«Հակառակորդի աչքի առաջ շինարարություն ծավալելը նրա դեմ պայքարի լավագույն տարբերակներից է: Դա նրանց ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ հայը շարունակելու է մնալ, արարել իր հայրենի հողում և ընդառաջ չի գնալու գյուղը լքելու հակառակորդի ցանկությանը: Սահմանամերձ գյուղում ապրելու հանգամանքը մովսեսցուն դարձրել է առավել ամուր և զգոն: Մենք այստեղ ենք, որպեսզի միասին նշենք Ավալյանների բնակարանամուտը և վստահություն հաղորդենք մյուս ընտանիքներին: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար գյուղերում բնակարանաշինության ծրագրով այս տարի աջակցություն է ստացել 11 ընտանիք:

«Սահմանամերձ գյուղում, ուր ամեն օր թշնամու կրակահերթի վտանգ կա, բարդ է ուրախանալու պատճառներ գտնել, բայց, այնուամենայնիվ, այդպիսիք ստեղծվում են: Այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրս փորձում է թափանցել ապագայի խորքը, որոնել, լուծումներ գտնել: Կարծում եմ՝ տունն է մարդու արմատը, որ նրան կապում է իր հողին: Հույս ունեմ, որ այս ընտանիքի ուրախությունն այսուհետ միայն կբազմապատկվի, և այս նորակառույց տունը կդառնա այն փարոսը, որ տուն կբերի պանդուխտ զավակներին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացրել է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62