Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վիվասել-ՄՏՍ. Հայաստանում նեոնատալ բժշկության զարգացումը՝ գերակա նպատակ
26/10/2015 19:20
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Հայաստանում նեոնատալ բժշկության զարգացումը՝ գերակա նպատակ

2015 թվականին լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է կրճատել նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Մինչև օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել Երևանի և մարզերի քառասուներեք նորածնային բաժանմունքի:

Ծրագրի առանցքում նորածնային բաժանմունքների վերազինումն է և բուժանձնակազմի վերապատրաստումը, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Ծրագրի արդյունավետության մասին են փաստում արձանագրվող արդյունքները:

Մինչև 2015թ. նորածնային մահացությունը վերացնելու՝ հազարամյակի զարգացման նպատակի շրջանակներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դեռևս անելիքներ կան կանանց և նորածինների առողջության ոլորտում՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Ներկայումս հասանելի են մատչելի լուծումներ՝ երեխաներին իրենց կյանքի ամենավտանգավոր՝ լույս աշխարհ գալու օրվա ընթացքում պաշտպանելու և մայրերի մոտ հնարավոր բարդությունների առաջացումը կանխարգելելու համար: «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ծրագիրը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ խոցելի ժամանակահատվածում որակյալ բուժօգնության ապահովմանը: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, սակայն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոլորտի բոլոր բուժաշխատողների ներգրավվածությունը:

Որպես «BirthLink»-ի հետ ութնամյա համագործակցության շարունակություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գրասենյակում երկօրյա վերապատրաստում է կազմակերպել մարզերի և Երևանի նորածնային բաժանմունքների նեոնատոլոգների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել բուժօգնության և նորածնային խնամքի մակարդակը, ինչպես նաև առավել խորը պատկերացում տալ նորածնային մահացության և հիվանդացության մասշտաբների և խնդրի լուծման տարբերակների մասին: Սեմինարի ընթացքում կներկայացվի նոր՝ նորածինների տվյալների բազա ապահովող ծրագիրը, որը թույլ է տալիս վերահսկել ինտենսիվ խնամքի կարիք ունեցող նորածինների առողջական վիճակը:

Սեմինարի մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Առողջ երեխան ընտանիքի առանցքն է, իսկ ընտանիքը՝ կայուն հասարակության երաշխիքը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, ցանկացած երկրի զարգացման և առաջընթացի նախապայման է: Մենք վճռական ենք պայքարելու Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլև՝ լինեն առողջ, արժանավոր մարդիկ և  քաղաքացիներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ն այս պայքարում ուս-ուսի տված օգնում են հայաստանյան բժիշկներին՝ նրանց ապահովելով ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլև՝ հոգեբանական  աջակցությամբ՝ դժվարին, բայց և անգերագնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նորածինների խնամքի պայմանների բարելավմանն ուղղված՝ «BirthLink»-ի համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շարունակվում է արդեն ութերորդ տարին: Հայաստանում նորածնային մահացությունը նվազում է և տվյալների բազայի նոր ծրագրի ներդրումը կարևոր քայլ է այդ ցուցանիշի նվազման միտումը պահելու ուղղությամբ»,- հայտարարել է «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41