Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎիվաՍել-ՄՏՍ․ կայուն ջրամատակարարում Ծովագյուղում
02/12/2015 18:09
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ կայուն ջրամատակարարում Ծովագյուղում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները: Նախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կառուցվել է համայնքը սնուցող մայր ջրատար և ջրամատակարարման ներքին ցանցի ջրագիծ՝ ընդհանուր 4 կմ երկարությամբ:

Ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովագյուղ համայնքի գյուղապետ Վահրամ Գևորգյանը, համայնքի բնակիչներ:

«Գիտակցելով մարզերի և մայրաքաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը և կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մի շարք նախագծեր է իրականացնում երկրի ամենախոցելի համայնքներում: Ծրագրերն իրականացնելիս մենք շեշտը դնում ենք կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև արդեն գոյություն ունեցողների կատարելագործման վրա: Ծովագյուղ համայնքի գրեթե կեսը երկար տարիներ զրկված էր կայուն ջրամատակարարումից, սակայն այդ անարդարությունն արդեն շտկված է, և այժմ մի քանի հասարակական հաստատություններ և 250 ընտանիք ևս ապահովված կլինեն խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Գյուղում առկա ջրամատակարարման համակարգը բաժանված է 2 մասի: Բնակչիների գրեթե կեսն ապահովված է 12-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ մյուս կեսն հնարավորություն ուներ օգտվել ջրամատակարարումից օրական ընդամենը 2-3 ժամ:

Համայնքում իրականացվող նախագիծը ներառում է ջրագծի վերակառուցում` միտված ջրամատակարաման համար նախատեսված ջրի պաշարի ավելացմանը, և ջրաչափերի տեղադրում, ինչը կնպաստի բնակիչների կողմից ջրի խնայողաբար օգտագործմանը և տնտեսմանը: Այս ամենն իր հերթին կօգնի ջուրն ավելի արդյունվետ օգտագործել և ավելի մեծ թվով շահառուների՝ կայուն ջրամատակարարմամբ ապահովել:

Աշխատանքների մի մասը՝ 4 կմ երկարությամբ ջրագծի անցկացումն, արդեն իրականացված է: Արդյունքում` գյուղի մանկապարտեզը, դպրոցն, ամբուլատորիան, գյուղապետարանը և գրեթե 250 տուն ապահովվել են 10-ժամյա ջրամատակարարմամբ: Ջրաչափերը տեղադրելուց հետո, ինչը կիրականացվի մյուս տարվա սկզբին` համայնքի միջոցներով, Ծովագյուղի բնակիչների մի մասը կունենա 24-ժամյա, իսկ մյուս մասը՝ 12-ժամյա ջրամատակարարում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ է ապահովվել նաև Լուռու մարզի Չկալով գյուղը: Աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարբեր մարզերի ևս չորս համայնքում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45