Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎիվաՍել-ՄՏՍ. հաշմանդամություն ունեցող երեխաներն անվճար կօգտվեն հիպոթերապիայի ծրագրից
03/12/2015 18:28
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. հաշմանդամություն ունեցող երեխաներն անվճար կօգտվեն հիպոթերապիայի ծրագրից

Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալել էին համատեղ իրականացվող հերթական ծրագրի` այգում անցկացվող հիպոթերապիայի մասնակից` հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողներին:

Դեռևս հունիս ամսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում առաջին ներառական խաղահրապարակի բացումով մեկնարկեց Հիմնադրամ-ՎիվաՍել-ՄՏՍ-Երևանի քաղաքապետարան եռակողմ համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որոնց հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:

«Մեր օրերում, ցավոք, նվազագույնի է հասել մարդ-բնություն-կենդանական աշխարհ կապը, այնինչ հենց այդ ներդաշնակությունն է մարդու` հոգևոր և ֆիզիկական առողջության գրավականը: Կենդանիների հետ շփման դրական արդյունքը վաղուց է արձանագրվել գիտնականների կողմից, իսկ հիպոթերապիան առանձնահատուկ դեր ունի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման գործում: Բնության գրկում գտնվելու և կենդանիների հետ շփվելու առավելությունից զրկված են հատկապես քաղաքաբնակները, և ուրախալի է, որ այժմ Երևանում ևս կա հիպոթերապիայի կենտրոն, ուր կարող են այցելել և ծրագրից օգտվել հատուկ կարիքներով երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի ծրագիրը հասանելի լինի երեխաներին անվճար հիմունքներով, և ֆինանսական դժվարությունները խոչընդոտ չհանդիսանան փոքրիկների ապաքինման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համատեքստում իրականացվող հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման և ձիավարության միջոցով: Վերջին տասնամյակներում այն համարվում է հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց ու հատկապես երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևերից մեկն ամբողջ աշխարհում:

Այս ընթացքում ծրագրում ներգրավված տասնյակ երեխաներ շաբաթը երկու անգամ այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու և խնամելու հնարավորություն են ստացել: Նախաձեռնության հիմնական առավելություններից մեկը, թերևս, ձիարշավարանի դիրքն է: Ի տարբերություն որպես կանոն քաղաքից դուրս գտնվող հիպոթերապիայի կենտրոնների՝ հատկապես երևանաբնակ երեխաների և նրանց ծնողների համար այգու տարածքում տեղակայված ձիրաշավարանը անհամեմատ ավելի հասանելի է և հնարավորություն է ընձեռում ծրագրին միանալու առանց լրացուցիչ ճանապարհածախսի:

Մինչ օրս ծրագրին տարբեր ինտենսիվությամբ մասնակցել է երեք տասնյակից ավելի երեխա: Հաշվի առնելով փոքրիկների ինտեգրման և ֆիզիկական վերականգնման գործում ծրագրի կարևորությունն ու մասնակցության համար գրանցված երեխաների թիվը, նախաձեռության հեղինակները որոշել են այն դարձնել շարունակական: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ այգու տարածքում իրականացվող ծրագրին երեխաները կկարողանան մասնակցել անվճար հիմունքներով:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91