Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎիվաՍել-ՄՏՍ. համակարգչային սենյակ՝ սահմանամերձ Վահանի դպրոցին
10/05/2016 12:49
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. համակարգչային սենյակ՝ սահմանամերձ Վահանի դպրոցին

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը շարունակվում է: Ընկերությունը 10 համակարգիչ է տրամադրել Հայաստանի հյուսիսարևելյան վահան հանդիսացող Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաև գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Այժմ, ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ։

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը, Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունի: Տարածքի սահմանամերձ լինելու հանգամանքը վահանցիներին ստիպում է միշտ սթափ լինել և հակառակորդի տեսադաշտում ապրել զգոն սահմանապահի կարգավիճակով: Հերոսական պատմությամբ համայնքը դեռևս 2008 թվականից գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Ընկերությունն աջակցել է գյուղի գազատարի կառուցման հարցում։

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:  Անցած երկու տարիների ընթացքում, գործընկեր կառույցի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր ևս երկու ծրագիր է իրականացրել Վահանում: Գյուղում տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, լուսավորվել է 1100մ երկարությամբ տարածք: Այդ համակարգի կիրառումը կարևոր է ոչ միայն բնապահպանական, այլև էներգախնայողության տեսանկյունից. գյուղում 80%-ով կրճատվել է էներգիայի ծախսը: Այդ սկզբունքով շահագործված արևային ջրատաքացուցիչների շնորհիվ, զգալի չափով թեթևացել է նաև մանկապարտեզի հոգսը. 60%-ով էլ նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգին հավատարիմ, վահանցիներին աջակցությամբ իրենց մարդասիրությունն են փաստել նաև ընկերության Հաշվապահության և ֆինանսների վարչության աշխատակիցները.  անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, դպրոցի շենքում կառուցվել է սան հանգույց:

Արդեն հաստատված բյուջեի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղում ծրագիր է իրականացնելու նաև 2016-ին:

Ի դեպ, որպես պատասխանատվության դրսևորում, Ռալֆ Յիրիկյանը կամավորության սկզբունքով, իր անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91