Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վիվասել-ՄՏՍ. նկարչական օր – 2016
23/07/2016 21:53
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. նկարչական օր – 2016

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում նշել են «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Մրցույթին մասնակցել են 5-16 տարեկան ավելի քան 1500 երեխա և պատանի:

«Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։

«Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Այս միջոցառումը  մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների  պատկերացրած միջավայրը նման է իրենց  հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ  մարդը կենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը:  Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվել են  նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ է ստացել 24 պատանի:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել  հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12