Սոցիալական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
ՎիվաՍել-ՄՏՍ. Ամփոփվել է Համահայկական նկարչական 9-րդ մրցույթը
16/12/2016 11:40
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Ամփոփվել է Համահայկական նկարչական 9-րդ մրցույթը

Բնապահպանական պայքար՝ գույների լեզվով

Ամենամյա, գունեղ այս միջոցառումը՝ Համահայկական նկարչական մրցույթը, աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս միավորվելու և բնապահպանությանն առնչվող իրենց պատկերացումներն ու մտահոգություններն արտահայտելու նկարների միջոցով: Արդյունքում՝ բնապահպանական խնդիրները գույն ու բովանդակություն են ստանում և դառնում առավել ազդեցիկ ու սթափեցնող: Արդեն 9 տարի մրցույթի մասնակիցները պայքարի իրենց ձայնը լսելի են դարձնում ներկերի լեզվով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։ Այս անգամ մրցույթին ներկայացված է եղել ավելի քան 600 նկար։ Հայաստանի և Սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ դրանց միջոցով պատկերել են բնության և շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ է ստացել 12 պատանի:

«Բնապահպանական պայքարի այն տարբերակը, որն ընտրել են մրցույթի մասնակիցները՝ յուրահատուկ է և արդյունավետ: Այստեղ դժգոհությունն արտահայտվում է լուռ, բայց՝ դիպուկ: Աղաղակում է ոչ թե մարդու խոսքը, այլ՝ բնությունն ինքը: Յուրաքանչյուր մասնակից դառնում է իր իսկ նկարով բարձրացրած հարցի պատասխանը կրողը՝ պարտավորվելով հետագայում ուշադիր լինել շրջակա միջավայրի պահպանության հարցում: Կրթվում է մի ամբողջ սերունդ, որն առավել քան կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ – ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության և «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին շնորհվել է «Կայուն մոլորակ» մրցանակը:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթում հայտարարված թեմաներն են եղել՝

– Եթե բնությունը խոսեր,

– Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին,

– Երկրագունդն առանց մեզ

«Այս տարի լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Միասին անցած ճանապարհը լի էր ձեռքբերումներով, արդյունքները՝ շոշափելի։ Բայցի այն, որ «Արևորդի» էկո-ակուբների հազարավոր սաներ Հայաստանի բոլոր մարզերից բնապահպանական կրթություն ստացան, ակումբներն առանցքային դեր ունեցան նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ Շատերը նույնիսկ իրենց համար բացահայտեցին արտերկրում ուսանելու հնարավորություններ և այս պահին էլ ձեռնամուխ են լինում իրենց երազանքների իրականացմանը։ Էկո-ակուբներում արևորդիները ձևավորեցին և զարգացրեցին էկոլոգիական մտածողություն, որն անկախ մասնագիտությունից՝ ամբողջ կյանքում կուղեկցի նրանց։ Սա է հայրենիքի, շրջապատի ու մոլորակի համար պատասխանատու քաղաքացու մեր տեսլականը»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

Ժյուրիի կազմը՝ Սամվել Վանոյան – դիզայներ, Սամվել Սաղաթելյան – նկարիչ, Նունե Սարուխանյան – «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ։

Մրցանակակիրներ՝

«Եթե բնությունը խոսեր» անվանակարգում

5- 8 տարիքային խումբ- Սոնա Սմբատյան – 7տ, Երևան

9- 12 տարիքային խումբ- Սոֆի Ղարիբյան – 12 տ, Ուրցաձոր (Արարատի մարզ)

13- 16 տարիքային խումբ- Արտակ Սարգսյան -13 տ, Երևան,

Խրախուսական մրցանակ- Մարի Զոհրաբյան – 7տ, Այնթապ (Արարատի մարզ)

«Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին» անվանակարգում

5 – 8 տարիքային խումբ- Հերմինե Օհանջանյան – 8տ, Մասիս (Արարատի մարզ)

9 – 12 տարիքային խումբ- Ջուլիետա Ադամյան-11տ, Երևան,

13 – 16 տարիքային խումբ- Մելինե Գալոյան – 14 տ, Մեծամոր (Արմավիրի մարզ) Խրախուսական մրցանակ- Աննա Աստվածատրյան- 9տ, Երևան

«Երկրագունդն առանց մեզ» անվանակարգում

5 – 8 տարիքային խումբ- Միլենա Պողոսյան – 7տ, Պտղունք (Արմավիրի մարզ)

9 – 12 տարիքային խումբ- Սուրեն Օրդյան – 11տ, Մասիս (Արարատի մարզ)

13 – 16 տարիքային խումբ- Լիլի Հովհաննիսյան – 14տ, Դիլիջան ( Տավուշի մարզ)

Խրախուսական մրցանակ- Մխիթար Հովհաննիսյան – 6տ, Երևան

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3