Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր
16/01/2017 15:10
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը:

Ինչո՞վ է զբաղվելու հիմնադրամը, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու. այս և այլ հարցերի մասին մենք զրուցել ենք հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի հետ:

–    Տիկի՛ն Գիշյան,շուրջ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Նախ, կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները և ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

–    Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, և այս ամենը իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատման ու զարգացմանը երկու երկրների միջև: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:

–    Իսկ ի՞նչ ձևաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը և ի՞նչ ոլորտներ է ներառելու:

–    Նախ` ոլորտների մասին: Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն և մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:
Ինչ վերաբերում է գործունեության ձևաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:

–    Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:

–    Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, և կառավարման արդյունքում ձևավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչև 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:

–    Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գումարով հնարավոր է որակական ինչ-որ փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնաշած ոլորտներ:

–    Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչպես ստեղծվեց ԱԿԲԱ-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ և անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարևորելով համագործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ ևս:

–    Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:

–    Բնականաբար, նախ և առաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որևէ մեկին: Երկրորդ, այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարևոր է նաև, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի և ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:  

–    Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

–    Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը: Այնուհետև մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, և 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:

–    Եվ վերաջպես՝ ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:

–    Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91