Սոցիալական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Ստեփան Գիշյան Հիմնադրամ. Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս
22/12/2017 18:45
Կիսվել

Ստեփան Գիշյան Հիմնադրամ. Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս

«Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ։

«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ավարտին հասցված արդեն երրորդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ և մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները բացի  աշխատելուց կկարողանան սովորել և կատարելագործել  իրենց հմտությունները հացի արտադրության ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք  դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից և չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք. Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում և մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ․ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արտադրամասում սովորելու և միաժամանակ որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- իր խոսքում նշեց «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։

Մինչև տարեվերջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի ևս մեկ դրամաշնորհային ծրագիր:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24