Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Վիվասել-ՄՏՍ. Սահմանամերձ Գոմքում լուծվել է տասնամյակների խնդիր
18/06/2019 11:05
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Սահմանամերձ Գոմքում լուծվել է տասնամյակների խնդիր

Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այժմ Գոմքը համալրել է էներգախնայող համակարգով լուսավորվող գյուղերի ցանկը: Դրանում իրենց լուրջ ներդրումն ու ծրագիրն են իրականացրել գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ինչպես Հայաստանի հեռավոր, սահմանամերձ տարբեր գյուղերում, այստեղ ևս` ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. սկզբում լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները:

Դեռևս 2015թ.-ին, «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործակցող կողմերին հաջողվել է տեղակայել 37 LED լուսարձակով ապահովված արտաքին լուսավորության համակարգ: Ծրագրի երկրորդ փուլով, այժմ արդեն՝ դրանց թիվն ավելացել է ևս 34-ով: Ընդհանուր առմամբ, Գոմքում լուսավորվել է 2650 մետր տարածություն, որից 1300 մ՝  նախորդ ամռանը մեկնարկած աշխատանքներից հետո:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչներ:

«Աշխարհն ապրում է տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր մշակվում են մարդու կյանքն ու կենցաղը հեշտացնող լուծումներ: Եվ նման հնարավորությունների դարում, թվում է՝ չպետք է լինի, ասենք, փողոցների լուսավորության խնդիր: Մինչդեռ այն կա և հաճախ՝ սահմանամերձ գյուղերում: Արդեն 5 տարի՝ սկսած 2014 թվականից, գործընկեր կառույցի հետ, համատեղ ծրագիր ենք իրականացնում, գիտակցելով, որ լուսավորված փողոց ունենալը չպետք է լինի քաղաքի մենաշնորհ: Աստիճանաբար կրճատում ենք խավարի մեջ կորած փողոցների քանակն ու սահմանապահ գյուղում բնակվողին լույսի հետ վերադարձնում լավ ապագայի հավատը: Այս ծրագրի հիմքում կա նաև սոցիալական աջակցության բաղադրիչ, ինչը ևս անչափ կարևոր է: Ուրախ եմ արձանագրել, որ հաջորդական փուլերով, մեզ հաջողվեց այս գյուղում ևս իրականություն դարձնել ժամանակակից լուծումներով հագեցած, ծախսերի կրճատում երաշխավորող համակարգի գործարկումը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտաքին լուսավորության համակարգի գործարկումը կնպաստի համայնքային կյանքի աշխուժացմանը: Գոմքը հարմար բնակավայր է նաև էկո-զբոսաշրջություն զարգացնելու համար: Այդ ուղղությամբ ևս, այստեղ  ակտիվ աշխատանք է տարվում:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գոմքի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:

———–

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88