Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի 3.5 G ՑԱՆՑԸ ԿOԳՏԱԳՈՐԾՎԻ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
22/07/2011 15:00
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի 3.5 G ՑԱՆՑԸ ԿOԳՏԱԳՈՐԾՎԻ ՇՏԱՊ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Այսօր` հուլիսի 22-ին, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը՝ նվիրված շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը, որի առանցքային բաղադրիչներից մեկն իրականացվում է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության շրջանակներում:

Հայաստանում արդյունավետ գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ընդհանուր առմամբ, կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն` թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև դիսպետչերական ծառայության համար անհրաժեշտ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Բացի այդ, համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր՝ Հայաստանում ամենաընդարձակ և զարգացած 3G/3.5G ցանցը:

Շտապ բուժօգնության արդիականացման ռազմավարությունը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դեռևս 2010 թվականին: Վերանորոգվել է 1-03 ծառայության գործակարգավարական կենտրոնը, տեղադրվել են գլոբալ նավիգացիոն համակարգ, Երևանի քարտեզով նավիգատորներ, համակարգչային և զանգերի ձայնագրման սարքավորում, կենտրոնի ու ենթակայանների միջև ստեղծվել է լուսամանրաթելային կապ և այլն:

Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության և դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախ, GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում բուժխմբի զբաղվածության, ինչպես նաև խմբի տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես, գրանցվում են բոլոր տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ  մեքենան և այն ուղղորդում կանչը սպասարկելու: Ընթացքում GPS և 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը՝ ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա բուժհաստատությունների նախապես նշված լինելը թույլ է տալիս արագ որոշել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար: Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիվանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08