ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – 2009-ԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 2.4%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 1 079 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան ամփոփել է 2009թ.-ի արդյունքները, որոնց համպատասխան անցած տարվա ընթացքում արտարժույթի հարթակում կնքված գործարքների ընդհանուր ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 372.93 մլրդ ՀՀ դրամ, ինչև 10%-ով ավել է 2008թ.-ի նախորդ տարվա ցուցանիշից: 2009թ.-ին այս հարթակում գործարքներ են կնքվել միայն ԱՄՆ դոլարով. Եվրոյով գործարք չի կնքվել: Հարկ է նշել, սակայն, որ արտարժույթով արտահայտված առևտրի ծավալը կազմել է 1,079 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2.4%-ով պակաս է 2008թ.-ի ծավալից: