21/07/2008 16:35
100 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹՂԹԱԴՐԱՄ
Զիմբաբվեում շրջանառության մեջ է մտցվում հարյուր միլիարդ դոլար (տեղական) արժողությամբ թղթադրամ: Այդ գումարը հավասար է մեկ ԱՄՆ դոլարի: Թողարկման պահից այս թղթադրամը կդառնա զրոների քանակով աշխարհի ռեկորդակիր:
Զիմբաբվեն աշխարհում ամենամեծ գնաճ ունեցող երկիրն է: Զիմբաբվեի բնակչության 80 տոկոսը ապրում է ծայրաստիճան աղքատ պայմաններում: Եվ եթե անցյալ տարի սղաճը կազմում էր միայն 8000 տոկոս, ապա այս տարի այն արդեն կազմում է 2,2 միլիոն տոկոս:
Հատկանշական է, որ նոր թղթադրամը միայն կբավարարի 4 նարինջ գնելու համար և անգամ հաց գնելու համար կպահանջվի այդպիսի մի քանի թղթադրամ: Նախկինում Զիմբաբվեի կենտրոնական բանկը թողարկել էր արդեն 750 հազար, 10 միլոն և 50 միլոն դոլար արժողությամբ թղթադրամներ և այն ժամանակ հայտվում էր, որ 50 միլիոն դոլարով կարելի էր գնել 3 հաց:
Ամեն դեպքում, եթե չթողարկվեր սույն թղթադրամը, ապա Զիմբաբվեի բնակիչները ստիպված կլիենին վճարներ կատարել կիլոգրամների հասնող թղթադրամների կույտերով, օրինակ` 100 ԱՄՆ դոլար փոխանակելու դեպքում նրանք կստանային մոտ 20 կիլոգրամ հարյուր հազար դոլարանոց թղթադրամներ:
28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
Արծաթ
802
-0.62
17:15 28/08/26
