BANK OF AMERICA ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ՆՎԱԶԵԼ Է 6%-ՈՎ
ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի` Bank of America-յի զուտ շահույթը 2009թ.-ի երկրորդ եռամսյակի տվյալներով նվազել է 6%-ով և կազմել 3.2 միլիարդ դոլար, անցյալ տարվա նույն ժեմանակահատվածի համար սույն ցուցանիշնը կազմել էր 3.4 միլիարդ դոլար: Իսկ հասույթն աճել է 61%-ով և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 20.4 միլիարդ դոլարի դիմաց կազմել է 32.8 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Bank of America-ն ակտիվների ծավալով ԱՄՆ երկրորդ բանկն է: Այն ԱՄՆ-ում ունի 2600 մասնաճյուղ, Bank of America-ում են պահվում ԱՄՆ խնայողությունների 10%-ը: